Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

26 սեպ 2019 12:42

Ուրալում ուժեղացվել է հսկողությունը Հայաստանից ժամանածների նկատմամբ՝ հայտնաբերվել է սիբիրախտի երկու օջախ

Եկատերինբուրգի «Կոլցովո» միջազգային օդանավակայանում ուժեղացվել է սանիտարակարանտինային հսկողությունը Հայաստանից Սվերդլովսկի մարզ ժամանող տրանսպորտային միջոցների և ուղևորների նկատմամբ` հանրապետությունում սիբիրախտի օջախների գրանցման հետ կապված, հայտնում է oblgazeta.ru-ն:


«Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է այն մարզերի անունները, որտեղ հիվանդության օջախներ են հայտնաբերվել:
«Հայաստանի Հանրապետության Մարտունու շրջանի Գեղհովիտ և Արմավիրի մարզի Գետաշեն գյուղերի բնակիչների շրջանում հայտնաբերվել է սիբիրախտի երկու օջախ՝ ընդհանուր 13 հիվանդացության դեպքով»,-ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ հիվանդներից մեկը հայտնաբերվել է Ռուսաստանում:
Հիվանդի խոսքերով,  նա մասնակցել է Գետաշեն գյուղում մասնավոր անձից ձեռք բերված մսի բաժանմանը: Ասվում է, որ այսօրվա դրությամբ բժշկական հսկողության ներքո է գտնվում 60 մարդ, ովքեր ինչ-որ կերպ շփում են ունեցել հիվանդների հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր