Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

26 սեպ 2019 18:17

Փաստորեն Նիկոլը գիտի, որ ինքը ճիշտ է

-Բարև ալիսա:
 
-Բարև Նիկոլ, անհամբեր սպասում էի մեր հանդիպմանը, գիտես, ինձ հուզում է, թե ինչո՞ւ չես բոլոր մեղավորներին ձերբակալում:
 
-Նախ՝ ոչ թե մեղավորները, այլ կասկածյալները: Ես ջանում եմ իրավական պետություն ստեղծել, արդարադատություն իրագործել:
 
Ալիսա, ժամանակին Լենինն ասել է՝ վախկոտին անկյուն մի մտցրու, նա դառնում է անկանխատսելի, հնարավորություն տուր փախչելու, նա ունակ է կրկին սխալվելու, իսկ մեզանից ու՞ր պիտի փախչի:
 
-Նիկոլ, իսկ ի՞նչ մեղք ունեն այն բարձրաստիճան սպաները, որոնք բարեխղճորեն հրաման են կատարում:
 
-Հրաման են կատարում ո՞ւմ դեմ: Ցանկացած պաշտոն ունի իր անձնագիրը, գործառույթների շրջանակը: Հրամանները չեն քննարկվում և ենթակա են անհապաղ կատարման միայն պատերազմի դաշտում: 
 
Խաղաղ պայմաններում գործում է այլ տրամաբանություն, ժողովրդի և Աստծո դեմ հրամանները չեն կատարվում: 
 
Ինձ հայտնի է դեպք՝ 1996թ-ին, երբ հրաման տվեցին տանկերը մտցնել Երևան՝ ժողովրդի դեմ, գեներալ Հարոյանը հրամանը չկատարեց և հրաժարական տվեց:
 
Եվ հետո, ռուսները մի լավ խոսք ունեն. «Մի շտապիր կատարել հրամանատարի հրամանը, նրան կարող են հեռացնել պաշտոնից»:
 
-Փաստորեն, Հայկ Հարությունյանը և ուրիշներ ժամանակին կարող էին հրամանները չկատարել և հեռանալ պաշտոններից:
 
-Ալիսա, զարմանալին այն է, որ նրանք հանցավոր ռեժիմի մաս են կազմել և  ձգտել են այդ պաշտոններին ու հաճույքով են կատարել ժողովրդի դեմ հրամանները: Նրանք դրանով իրավունք են ձեռք բերել մասնակցել թալանին:
 
-Փաստորեն, Քոչարյանին որ ձերբակալել եք, դուք էլ եք համարում, որ նա վախկոտ չէ:
Նաև ահագին մարդիկ գոռում են Քոչարյան հերոս, ինչպե՞ս հասկանալ:

-Ալիսա, նայիր, տես, թե ովքեր են գոռացողները: Վարձկան երիտասարդներ՝ նրանք որտե՞ղ են տեսել Քոչարյանի հերոսությունը:

Իսկ, ո՞ւր են Քոչարյանի զինակից, մարտական, «կուսակցական» ընկերները, երկրապահները:
Ինչո՞ւ նրանք բոլորը չեն միանում շարժմանը:
 
Վաղն էլ, որ փող տան՝ էդ ջահելները կգոռան քաջ Սերժիկ: Ինչ է, բա քաջություն չէր՝ բոյով մեկ կանգնեց ու սթափ վիճակում հայտարարեց. «Նիկոլը ճիշտ է, ես սխալ», բա իհարկե Նիկոլը ճիշտ է:
 
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 15

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր