Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

26 սեպ 2019 13:03

Երկու ընկերուհի բռնաբարել են 19-ամյա պատանուն՝ մեղադրելով իրենցից մեկի iPhone-ը վնասելու մեջ

Թաթարստանում երկու ընկերուհի անարգել են 19-ամյա պատանուն, ում մեղադրել են իրենցից մեկի iPhone-ը վնասելու մեջ, հայտնում է ИА «Татар-информ»-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Բուգուլմա քաղաքում: 22-ամյա աղջիկը ծանոթին խնդրել է նորոգել փչացած սմարթֆոնը եւ նրան իր տուն է հրավիրել: Պատանին ինչ-որ պահի հեռացել է, իսկ երբ վերադարձել է, բնակարանում է եղել աղջկա 30-ամյա ընկերուհին, իսկ iPhone-ի էկրանը ճաքած էր:


Կանայք տղային են մեղադրել եւ պահանջել վնասը փոխհատուցել: Մերժվելով՝ նրան անարգել են սեքս խաղալիքի միջոցով, ընդ որում՝ այդ ամենը տեսանկարահանել են: Բռնարարները սպառնացել են, որ տեսանյութը կհրապարակեն համացանցում, եւ տուժածն իբր գնացել է փող բերելու, բայց իրականում ուղեւորվել է ոստիկանություն:
Հանցագործներին կալանավորել են: Քրեական գործ է հարուցվել սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հանցակազմով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր