Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

26 սեպ 2019 13:49

Գրիգորյանը հայտնեց Վանեցյանի պաշտոնանկության պատճառը.Վանեցյանն իր հայտարարությամբ ուսադիրները նետել է աղբամանը

Ընդհանրապես նշանակովի պաշտոններում հրաժարական չի լինում, ազատման դիմում է լինում: Պետք է այս տրամաբանության մեջ հարցը դիտարկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկության մասին:
Գրիգորյանի խոսքերով, Վանեցյանը հեռացել է վարչապետի որոշմամբ, հենց վերջինս է նշանակում այս կամ այն մարդուն կամ ազատում պաշտոնից:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչն է եղել Վանեցյանին  հեռացնելու պատճառը, ԱԽ քարտուղարը նշեց, որ վարչապետը հնարավորինս բաց խոսել է այդ մասին` գոհ չի եղել կատարված աշխատանքից. «Այս որոշումը գտնվում է վարչապետի լիազորությունների գոտում»:
Արմեն Գրիգորյանը  խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերի մասին, որ իր հայտարարությամբ Արթուր Վանեցյանն ուսադիրենրը նետել է աղբամանը:
Գրիգորյանի խոսքերով, վարչապետի ասածը համապատասխանում է իրականությանը:
Ինչ վերաբերում է քննարկումներին` արդյո՞ք վարչապետը գլխավոր գերագույն հրամանատար է, թե` ոչ, Գրիգորյանը մեջբերեց Սահմանադրության համապատասխան կետը ու հարց հնչեցրեց. «Հայաստանը հիմա պատերազմի մեջ է, թե` ոչ: Փաստացի մենք պատերազմի մեջ ենք: Հասկանում եմ, որ սահմանադրությունը շատ կարևոր է, սակայն այն ֆիքսել է մի բան, որն իրականության հետ խնդիրներ ունի»:
ԱԽ քարտուղարը պնդեց, որ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է, իսկ ինքը բազմիցս խոսել է բացի մասին: Խոսքն այն մասին է, որ վարչապետը գլխավոր գերագույն հրամանատար է միայն պատերազմի ժամանակ:

Վանեցյանի և Փաշինյանի միջև հնարավոր հակասությունների մասին Գրիգորյանն ինֆորմացիա չունի: Նա նաև ինֆորմացիա չունի Վանեցյանի կողմից հնարավոր հովանավորչության մասին, սակայն վստահ է` եթե նման բան լինի, դա կբացահայտվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր