Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա          Տեսանյութ. «Ձեր շոուն արեք, գնացեք». Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ       Այլևս ռուս խաղաղապահների կարիքը չկա, և ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին    

26 սեպ 2019 14:27

«Արմենիա» բժշկական կենտրոնում նորածին է մահացել.Նա գոնե մեկ անգամ երեխայիս սրտի աշխատանքը չլսեց, երեխաս մահացավ

Սեպտեմբերի 24-ին նորածնի մահացության դեպք է տեղի ունեցել Երևանում։

«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը մահացել է Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հ․ Խ․-ի նորածինը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Երեխան տղա է եղել, հարազատներն էլ աղբյուրի  հետ զրույցում ասում էին․ «Մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար է երեխան մահացել։ Ուզում ենք օբյեկտիվ քննություն կատարվի թե՛ բժիշկների, թե՛ իրավապահների կողմից, որպեսզի պարզվի իրականությունը։
Եթե երեխայի մահվան մեջ բժիշկների մեղավորությունը կա, ապա ուզում ենք՝ մեղավորը պատասխանատվություն կրի, որպեսզի հետագայում ոչ մի մայր այս ցավը չապրի, ինչ հիմա մեր ազգականն է ապրում»։

Shamshyan.com-ը ներկայացնում է Հ. Խ.-ի ամուսնու՝ Գ. Ենգիբարյանի խոսքը դեպքի կապակցությամբ.
Կյանքում կան դժվարություններ ,որոնք անսպասելի են գալիս ։ Ամուսնուս ողնաշարի ճողվածքի վիրահատությունը ես շատ ծանր տարա ։ Նախ նրա առողջականի հարցն էր անհանգստացնում, հետո էլ ձմռան ( կոմունալ )ծախսերը և երեխաներիս ու ամուսնուս խնամելը ։ Առաջին լույսը ,որ երևաց այդ հուսահատ իրավիճակում իմ աշխատանքի ընդունվելն էր , որը քիչ , թե շատ կթեթևացներ մեր ֆինանսական բեռը ։ Շատ անսպասելի ինքնազգացողությանս վատացման պատճառով գնացի հիվանդանոց , արդյունքում իմացա , "հեմատոմա- շերտազատման” խնդրով և մեծ ժամկետում բալիկի եմ սպասում ։
Մեղքս ինչ թաքցնեմ , թող Աստված ինձ ների ,որ մտածում էի ընդհատման մասին և խնդրեցի բժշկուհուս օգնել ինձ այդ հարցում ։ Նկարագրեցի իրավիճակը , որտեղ հայտնվել եմ ։ Ես ստացա շատ ջերմ , սիրալիր , բայց մերժողական պատասխան ՝ դու պետք է ունենաս քո բալիկին ,ես ընդհատման հարցում քեզ օգնել չեմ կարող և այն մտահոգությանը , որ իմ գրանցված տարածքից դուրս լինելու և վճարովի կոնսուլտացիայի գումարն էլ չեմ կարող վճարել ։ Բժշկուհիս շատ համբերատար և կրկին սիրալիր պատասխանեց ,երբ կկարողանաս ,այն ժամանակ էլ կվճարես ։ Ավելին դա իմ գրպանը չի գնում , դա պետական մուծում է , հակառակ դեպքում կընդառաջեյի ։ Կիսանեղացած կամ միգուցե ,նույնիսկ , մտածելու կարողությունս կորցրած քայլում էի և ի վերջո հասա տուն ։

Ամուսինս շատ ոգևորվեց այդ լուրից ՝ նրա կանաչ գեղեցիկ աչքերը փայլատակեցին ուրախությունից , իսկ ես դեռ չսթափվաց խոստովանեցի , որ նման մտադրություն եմ ունեցել ։ Նա շատ տխրեց և շատ դառը հայացքով ու վրդովված դեմքով ասաց ՝ Կարևորը աշխատանքդ է չէ՞ , թե՞ կարծում ես , որ չեմ լավանա ։ Եվ փորձեց վիրակապերը դեռ մարմին վեր կենալ , ասելով , որ գնում եմ գործի ։ Նրա այդ արարքը ինձ լիովին սթափեցրեց և ի վերջո հասկացա , որ ամենասխալ քայլը կլիներ համառել ու հրաժարվել իմ հրաշք փոքրիկից։ Ես դարձա անփույթ մասնագետի անտարբերության զոհը և պայքարելու եմ մեր ապագա մայրերին նման դժբախտություններից զերծ պահելու համար ։

Խաչատրյան Հայկուհի Հայկուհի Այն մասին ,թե ինչպես մանկաբարձուհի Ալինայի անտարբերության զոհը դարձավ դեռ չծնված փոքրիկս 9 ամիս լիարժեք առողջ հսկողություն անցած փոքրիկիս լույս աշխարհ գալու երկունքի ցավերով շտապեցի Հանրապետական Հիվանդանոց ։ Բժշկուհին զննեց ու առաջարկեց 2 տարբերակ ՝մնալ հսկողության տակ , թե՞ ուղարկեմ տուն առավոտյան կգաս ։ Ես ընտրեցի առաջին տարբերակը ։ Դեռ նոր նախանշաններ էր ։ Բժշկուհին հանձնարարեց Ալինային ինձ վերահսկողության տակ պահել մինչև առագ կգնա տուն հիվանդ հայրիկին կերակուր կպատրաստի ու կգա ։ Բժշկուհուս գնալուց հետո Ալինան ինձ դեղորայք ներարկեց , սիստեմա միացրեց և երբ ցավերս արագացավ , 17։40 խնդրեցի զննել։

Նա արևածաղիկ սերմեր ուտելով և ուլունքների առք ու վաճառքով տարված պատասխանեց ՝ "Լավ ազիզ ջան 19։00 ին կնայեմ ։ Մի հատ էլ անկարգ լրացում անելով , թե ծույլիկներ արագացրեք ծննդաբերեք ։ Նա գոնե մեկ անգամ երեխայիս սրտի աշխատանքը չլսեց ։ Երեխաս մահացավ …

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր