Օգոստոսի 25-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Գավառ քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, այրվել են տան գույքը և տեխնիկան՝ մասամբ       Oգոստոսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

28 սեպ 2019 13:30

Տեսանյութ. Հատուկ գործողություններ.Ռազմավարական զորավարժությանը մասնակցում են նաև պահեստազորայինները, ովքեր 5, 10, 20 տարի առաջ են եղել ժամկետային ծառայության մեջ

Ռազմավարական զորավարժության շրջանակներում պահեստազորայինների համալրում է ստացել նաև ինժեներական զորքերի, ինժեներների և սակրավորների զորքերի զորամասը: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

Այսօր համալրման արդյունքում պահեստազորայիններով համալրված ստորաբաժանումներն իրականացրին զորավարժություն, և դրա ընթացքում կիրառվեցին ինժեներական և սակրավորային հնարավոր բոլոր տեխնիկաները, կիրառվեցին նաև ականազերծող, տարածքը մաքրող, այսինքն՝ ճանապարհները խոչընդոտներից ազատող, ուրիշ խոչընդոտների՝ փոսերի, գետերի, լճերի վրա կամուրջներ տեղադրելու ինժեներական տեխնիկա օգտագործվեց ընթացքում:
Զորավարժության ամբողջ ընթացքում գործողությունները կատարել են պահեստազորայինները. այս մարդիկ, ովքեր 5, 10, 20 տարի առաջ են եղել ժամկետային ծառայության մեջ, վերադարձել են, 4 օրվա ընթացքում վերապատրաստվել, կատարել են ինժեներական զորքերի՝ այսօրվա պայմաններին հատուկ գործողություններ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր