Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

28 սեպ 2019 15:30

Տեսանյութ.Այնպես չէ, որ ամբողջ գործը հիմնված էր Հայկ Հարությունյանի ցուցմունքի վրա և իր մահով ամեն ինչ ավարտվեց

«Հիմա կարող ենք հազար ու մի վարկած թվարկել, բայց դա ես չեմ անի։ Դրանով թող զբաղվեն իրավապահ մարմինները, մանավանդ հիմա, երբ նրանց չվստահելու առիթ չկա»,-  ADTV «Հարցազրույց» հաղորդման ժամանակ, անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությանը, ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ ինչքան էլ վարկածները դուր գան հանդիսատեսին, իրեն թույլ չի տա վարկածները մեկնաբանել։

Հարցին, թե Հարությունյանի մահը կարող է էական նշանակություն ունենալ Մարտի 1-ի գործի վրա, Զուրաբյանը պատասխանեց.«Կարող է թեթև ազդեցություն ունենալ, բայց այնպես չէ, որ ամբողջ գործը հիմնված էր իր ցուցմունքի վրա և իր մահով ամեն ինչ ավարտվեց։ Անկախ նրանից նրան հեռացրել են որպես վկա, թե՝ ոչ, միևնույն է դրան պետք է լրջորեն մոտենալ և վկաների պաշտպանությանը, անվտանգությանը պետք է լրջագույնս վերաբերվել։ Իշխանություններն այս հարցին շատ ավելի շրջահայաց պետք է լինեն։ Պետք է զգոն լինել ու Մարտի 1-ի գործը չի կարելի թողնել բախտի քմահաճույքին»։

Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին, նշեց, որ դա ցնող բան էր.«Այնպես չէ, որ սպասելի չէր։ Մենք դրա մասին 2008 թվականից խոսում էինք, բայց որ քննությունը բոլոր մանրամասնություններով պարզում է, որ ամբողջ պետական ապարատը, իրավապահ մարմինները ժողովներ են անցկացրել ու կեղծել են Մարտի 1-ի փաստաթղթերը, ապացույցները, միայն մեկ բանի համար, որ ապացուցեն՝ ցուցարարները զինված են եղել, զենքը գտնվել է Ազատության հրապարակում։Ամենակարևոր կեղծիքն այն է, որ նրանք փորձել են ՊՆ մեքենաների առկայությունը բացատրել՝ ստեղծելով կեղծ իրողություն, թե ոստիկանությունը դիմել է ՊՆ-ին՝ խնդրելով մեքենաներ տրամադրել, որպեսզի սպասարկի ոստիկանության ներքին զորքերի կազմին»։
Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր