Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

30 սեպ 2019 10:00

Շատ տարօրինակ օրինաչափություն է նկատվում կոռուպցիոն հանցագործությունների կատարման ժամանակ

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ տարօրինակ օրինաչափություն է նկատվում
կոռուպցիոն հանցագործությունների կատարման ժամանակ, բյուջեի և հանրային միջոցները յուրացնելու ժամանակ, կամ որևէ առողջական խնդիրներ չունեին, կամ ոչ մի առողջական խնդիր չէր խոչընդոտում, իսկ երբ գալիս է պատասխանատվություն կրելու ժամանակը, կամ առողջական խնդիրների մի ամբողջ փունջ է ծագում, կամ առողջական խնդիրների մասին են հիշում։
Իհարկե և պետք է պատշաճ, ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերել կասկածյալին, մեղադրյալին կամ վկային:
Եվ բոլորին ապաքինում եմ մաղթում՝ պատշաճ ու պատրաստ լինելու համար, քննությանը արժանապատիվ մասնակցելու համար։
Իսկ որպես խորհուրդ, արդեն իսկ անցեք բժշկական, հոգեբանական զննություն և ստացեք ցուցումներ, քննչական մարմինների հետ հանդիպելուց առաջ։
Կրկնում եմ, եթե գեթ մեկ դեպք կլինի հոգեբանական, էլ չեմ ասում ֆիզիկական ճնշման կամ բռնության փաստի մասին, ապա ահազանգեք։
Իսկ, կոռումպացված և անպատժելի համակարգի սպասավորներին, ի գիտություն, կոռուպցիոն քաղցի հետևանքով կոռուպցիոն ընկճախտից դուրս գալու այլ ելք չկա, բացի արժեքային և հոգեբանական վերափոխումից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր