10:54 - Նոր օրինագիծ, որով միասեռականներին հավասարեցնում են ընտանիքին.նրանց միջև բռնությունը հա­մարվելու է բռնություն ընտանիքում .«Իրավունք»         10:30 - Գեւորգ Կոստանյանը պատրաստվում է հիմնովին ջախջախել Հրայր Թովմասյանի դեմ քրգործը, որը հարուցվել է երեկ. «Հրապարակ»      10:17 - Լուրջ թերություններ չեն եղել, այլապես մենք կկորցնեինք Մարտակերտը, Թալիշը.«168 Ժամ»    

30 սեպ 2019 14:34

Տեսանյութ.Ոչ մի զինվոր ինքնասպանություն չի գործում.մորը համ դիակն ենք տալիս, համ ինքնասպանության վարկածը

Ոչ մի զինվոր ինքնասպանություն չի գործում: «Զինվոր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը` անդրադառնալով բանակում ինքնասպանությունների մեծ թվին:
«Ոչ մի զինծառայող մեր բանակում ինքնասպանություն չի գործում, էդ ուրիշ բան է, որ հասցնում ես ինքնասպանության, էդ ուրիշ բան է, որ կան բիրտ բարքեր, որոնք հասցնում են ինքնասպանության: Բերեք մեր բանակի թերությունները չկապենք, մորը համ դիակն ենք տալիս, համ ինքնասպանության վարկածը, էդ խարանը մեր բալեքի վրայից հանենք, խրամատում հողի վրա պառկած զինվորին էդ խարանը եկեք չտանք»,- ասաց նա:


Տիկին Մարգարիտան անդրադարձավ նաեւ Մարտի 1-ի զոհերին օգնություն տրամադրելուն եւ ասաց, որ պետք չէր տարբերություն դնել եւ իերնք հարգալից վերաբերմունք են պահանջում իրենց հանդեպ:
«Եթե մարտի 1-ին Երեւան քաղաքի մեջ հայի ձեռքով սպանվածին դու տալիս ես զոհի կարգավիճակ, խրամատում նկատի չես ունենում ու տալիս ես 30 միլիոն դրամ, արդյոք այս ընտանիքները, որ իրենց զավակներիկն տվել են հայրենիքին եւ չեն ստացել, չունեն այս օգնության կարիքը, արդյոք կարելի է անտեսել, տարբերել: Դե բերեք Հոկտեմբերի 27-ի  զոհերին էլ տվեք, «Սասնա ծռերի» կողմից սպանվածներին էլ տվեք, բերեք փողոցային կռիվների ժամանակ դանակահարվածներին էլ տվեք: Արդյոք մենք սխալվել ենք, որ մեր տղաներին բերել ենք ծառայության եւ  այսօր դիակ ենք ստացել»,-ասաց նա:
Զոհված ծնողներից մեկն էլ ասաց, որ իրենք պետությունից ողորմություն չեն խնդրում, այլ ընդամենը հարգալից վերաբերմունք:
Նշենք, որ նախորդ շաբաթ զոհվածների մայրերը բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի մոտ, վարչապետ Փաշինյանն էլ նրանց հետռ հանդիպման ժամանակ ասել է, որ Կառավարությունը աստիճանաբար փորձում է լուծել խնդիրը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր