Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

01 հոկ 2019 15:25

Հելավ, կռիսի պես փախավ,հետագա գործողությունները կտեսնեք.Նորաշենցիները մտադիր են գնալ Երեւան եւ փակել կառավարության դիմացի փողոցները

Այո, ես Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին վիրավորել եմ, անվանել եմ ոչխար, անասուն. Ես հիմա հաստատում եմ իմ խոսքերը, ոչ թե ես, այլ մարզպետը  պետք է գա ներողություն խնդրի իր անօրինական արարքների համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արարատի մարզպետարանի դիմաց հայտարարեց Նորաշենի բնակիչներից մեկը, ով մինչ այդ վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել մարզպետի հասցեին:
«Հիմա մարզպետը հելավ, կռիսի պես փախավ: Հետագա մեր գործողությունները դուք կտեսնեք՝ գնալ Երեւան, ճանապարհներ փակել»,-ասաց նա:
Նորաշենցիները հայտարարեցին, որ մտադիր են գնալ Երեւան եւ փակել կառավարության դիմացի փողոցները:
Հիշեցնենք, որ այսօր նորաշենցիները հավաքվել են Արարատի մարզպետարանի շենքում եւ պահանջում էին չեղարկել Արտակ Հարությունյանին գյուղապետի պաշտոնակատար նշանակելու որոշումը եւ հետ բերել գյուղապետ Նորայր Գրիգորյանին: Մարզպետարանի շենքում լարվածություն առաջացավ, երբ այնտեղ եկան նաեւ մարզպետի եւ Արտակ Հարությունյանի կողմնակիցները: Ոստիկանները բնակիչներին իջեցրին շենքից:
Արդեն Արարատի մարզպետարանի բակում իրավիճակը լարվեց, բախում տեղի ունեցավ համայնքապետի լիազորությունները դադարեցված Նորայր Գրիգորյանի կողմնակիցների եւ համայնքապետի պաշտոնակատար նշանակված Արտակ Հարությունյանի կողմնակիցների միջեւ: Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի հոգու, այդ թվում Արտակ Հարությունյանին: Հատկանշական է, որ ոստիկանները բնակիչներին բերման էին ենթարկում պատահական մեքենաներով:
«Չեմ չեղարկելու իմ որոշումը»,- դուրս գալով աշխատասենյակից՝ իրեն սպասող նորաշենցիներին ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Սա Տարածքային կառավարման նախարարության նախարար Սուրեն Պապիկյանի գրությունն է: Ամեն ինչ տեղի է ունեցել օրենքով: Բոլոր փաստերն ունենք, բոլորը ներկայացրել ենք համապատասխան կառույցներին, համապարփակ ուսումնասիրվել են և ոչ մի խախտում չկա»,- ասաց մարզպետը՝ ցույց տալով փաստաթուղթը. նա չցանկացավ զրուցել գյուղացիների և լրագրողների հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորաշենի ավագանու արձանագրության համաձայն դադարեցվել են գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինիս կողմնակիցները դուրս են եկել բողոքի եւ հայտարարում են, որ այդ որոշումն անօրինական է, որ չկա ավագանու նիստի արձանագրություն, որն իրավազոր կլինի: Ակցիայի մասնակիցները գյուղապետի գլխավորությամբ պահանջում են իրենց ներկայացնել այդ արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները:
Նորայր Գրիգորյանը հայտարարել է, որ մարզպետի հետ իր հարաբերությունները լարվել են, երբ ինքը ընտրությունների ժամանակ պաշտպանել է այլ թեկնածուի՝ Սերգեյ Ատոմյանին, ով նույնպես պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր