«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

01 հոկ 2019 13:24

Ակցիաներ՝ ընդդեմ եւ ի աջակցություն ԵԱՏՄ-ի եւ ՌԴ նախագահ Պուտինի այցի

Երեւանում միաժամանակ տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ ընդդեմ եւ ի աջակցություն ԵԱՏՄ-ի եւ ՌԴ նախագահ Պուտինի այցի։ Կառավարության շենքի առջեւ Հայաստանի ու ԵՄ դրոշներով, «Ազատեք Հայաստանը ենիչերական անապատատափաստանային մղձավանջից» պաստառներով բողոքի ակցիա են իրականացրել «Հայաստանի եվրոպական կուսակցության» անդամները։
Կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը հայտնել է, որ նախորդ ամբողջ շաբաթվա ընթացքում ամեն օր 2-3 ժամ բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջով, որ ՀՀ դուրս գա ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից։ «Մենք համարում ենք, որ Հայաստանը Եվրոպայի մաս է եւ պետք է անդամակցի ԵՄ եւ ՆԱՏՕ-ին ՝ որպես տնտեսության, ինքնության եւ մշակութային անվտանգության երաշխիքներ, որոնք մեր համոզմամբ գոյություն չունեն ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում»։
Ընդդեմ այս բողոքի ակցիայի եւ ի աջակցություն ԵԱՏՄ-ի եւ ՌԴ նախագահ Պուտինի այցի, բողոքի ակցիայի մասնակիցները՝ Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանի գլխավորությամբ, խոսել են Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամության օգուտներից ու հեռանկարներից։ «Մենք ելնում ենք այն իրողությունից, որ ՌԴ մեր ամենակարեւոր ռազմավարական դաշնակիցն է եւ այն ուժերը, որոնք փորձում են սեպ խրել մեր միջեւ, պետք է իմանան, որ ժողովուրդը դեմ է նրանց տարբեր ոտնձգություններին»,,-հայտարարել է Սաֆարյանը։ Իսկ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահը կոչ է արել հանրությանը զգոն լինել եւ երկրի պետական շահերի տեր կանգնել։ «Նման ուժերին, որոնք օտարերկրյա դրոշներով փորձում են ներկայանալ որպես ՀՀ, մենք ոչ են ասում ։ Հայաստանում չեն կարող լինել օտարերկրյա գործակալներ, որոնք խոսում են ՀՀ անունից ու ՀՀ ինքնիշխանության մասին»,-հայտարարել է կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը։
Հիշեցնենք, Հայաստանում եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Երեւան է ժամանել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր