19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

01 հոկ 2019 17:50

Գրանտակերներին եւ նրանց տերերին չի հաջողվի վատացնել հայ-ռուսական հարաբերությունները. բողոքի ցույց

Կառավարության շենքի առջեւ սակավաթիվ նստացույցեր անցկացնող եւ ԱՄՆ ու Եվրոպայի փողերն «արդարացնող» գրանտակերներին ու նրանց տերերին չի հաջողվի վատացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Այս մասին ասել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը Հայաստանում ՌԴ դեսպանության շենքի մոտ անցկացվող ցույցի ընթացքում՝ ի պաշտպանություն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անցկացման, որը տեղի է ունենում հոկտեմբերի 1-ին Հայաստանի մայրաքաղաքում։
Ղազարյանը նշեց, որ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը ամեն կերպ փորձում են հեռացնել Հայաստանը Ռուսաստանից՝ գիտակցելով, որ հենց ՌԴ-ն է տարածաշրջանում կայունության եւ Հայաստանի անվտանգության երաշխավորը. «Մենք թույլ չենք տա նրանց իրենց շահերը մտցնել օրակարգ, լինի դա Ստամբուլյան կոնվենցիան, թե նման այլ նախաձեռնություններ։ Այդ ամենը ժամանակավոր է, եւ նրանք են ժամանակավոր, իսկ հայ-ռուսական հարաբերությունները, որ դարերի խորքն են գնում, հավերժ են»։
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն իր հերթին նշեց, որ երկար տարիներ Հայաստանում Արեւմուտքի միջոցներով կազմավորվել են տարբեր քաղաքական ուժեր, որոնք աշխատել են ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլ նաեւ հենց Հայաստանի դեմ. «Այդ քաղաքական ուժերն աշխատել եւ աշխատում են պետության շահերի դեմ։ Մեր քաղաքական ուժը պատրաստ է միավորվել բոլորի հետ, ովքեր պատրաստ են պայքարել օտարերկրյա այդ գործակալների դեմ։ Մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին լինել զգոն, քանի որ այդ ուժերն իրենց ցանցերն են գցել Հայաստանում եւ աշխատում են պետական շահերի դեմ»։
Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, որը միացել էր բողոքի մասնակիցներին, նշեց, որ սա պատմական օր է Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի համար։
«Մենք ելնում ենք այն փաստից, որ Ռուսաստանը մեր ամենակարեւոր ռազմավարական դաշնակիցն է, եւ այն ուժերը, որոնք փորձում են փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, պետք է իմանան, որ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս նման կարգի ոտնձգությունների անցակացման դեմ: Մեր ժողովուրդը 300 տարի շարունակ իր հայացքն ուղղել է Ռուսաստանի կողմը»,- ընդգծեց Սաֆարյանը:
Մասնակիցներն իրենց հետ բերել էին հայկական դրոշներ, Հայաստանի Կոմկուսի դրոշները եւ «Ընդմիշտ Ռուսաստանի հետ», «Ո՛չ հակառուսական սադրանքներին» ու «Ողջունում ենք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցներին» գրառումներով պաստառներ:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանության շենքի առջեւ ակցիա է ընթացել ի պաշտպանություն երկրի եվրասիական ինտեգրացիայի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի: Ակցիայի կազմակերպիչներն էին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի Սոցիալական արդարության կուսակցությունը, Հայաստանի Միասնական առաջադեմ կոմունիստական կուսակցությունը:
Առավոտյան Մատենադարանի շենքի առջեւ Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեության դեմ ակցիա էր անցկացրել «ՎԵՏՕ» շարժումը: Կեսօրին մոտ Հանրապետության հրապարակում Կառավարության շենքի առջեւ էին հավաքվել չգրանցված Հայաստանի Եվրոպական կուսակցության ակտիվիստները, որոնք արդեն դեմ են Երեւանում ԵՏՄ գագաթնաժողովի անցկացմանը: Սակայն այս ակցիային մասնակցում էր միայն 6-7 մարդ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր