Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

03 հոկ 2019 12:44

Մեծ աղմուկ Լիբանանի միլիարդատեր վարչապետի շուրջ. մոդելին 16 մլն դոլար է նվիրել

Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին հարավ-աֆրիկացի մոդել Քենդիս վան դեր Մորվեի հաշվին փոխանցել է 16 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է The New York Times-ն իր իրազեկ աղբյուրներին հղում տալով։

Նման շռայլ նվիրատվությունը եղել է այն ժամանակ, երբ Հարիրին դեռեւս չէր զբաղեցրել վարչապետի աթոռը եւ նրա ու մոդելի միջեւ բուռն սիրավեպ էր։ Չնայած առաջացած սկանդալին, այնուհանդերձ, քանի որ Հարիրին որեւէ պաշտոն այդ ժամանակ չի զբաղեցրել, եւ Լիբանանի եւ ՀԱՀ օրենքները չեն խախտվել։
Սակայն մյուս կողմից 2013 թվականին, երբ իրականացվել են փոխանցումները, Հարիրին արդեն ամուսնացած էր եւ ղեկավարում էր քաղաքական կուսակցություն, ինչը արդեն լուրջ խնդիր է գործող վարչապետի համար, չհաշված նաեւ այն, որ երկրի քաղաքացիներն ունեն բազմաթիվ հարցեր այդ շռայլությունների հետ կապված, երբ Լիբանանը գտնվում է բավական ծանր տնտեսական ճգնաժամի մեջ։ Մոդելը որեւէ կերպ չի մեկնաբանել այս ամենը։
Նշենք, որ Սաադ Հարիրին համարվում է միլիարդատեր, ում անձնական ունեցվածքը գնահատվում է երկու միլիարդ դոլար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր