Տիկին նախարարը թող չմոռանա, որ ինքն էլ է պատասխանատվություն կրում Մարտի 1-ի գործի կոծկումների համար.ներողություն չի խնդրելու
![](https://shabat.am/img/artpic/8821.jpg)
Քոչարայնի խոսքերով, փորձ է արվում վարկաբեկել իր կյանքը, սակայն ինքն այնպիսի կյանք չի ապրել, որի մասով հնարավոր է ինչ-որ բան ասել. «Տիկին նախարարը թող չմոռանա, որ ինքն էլ է պատասխանատվություն կրում Մարտի 1-ի գործի կոծկումների համար, որոնք այսօր բացահայտվում են»:
Իմքայլականի խոսքերով, իր համար անհասկանալի է, թե ինչու է իրեն հայհոյում Աղվան Վարդանյանը, հասկանալի չեն նաև Շուշան Պետրոսյանի գրառումները:
Իշխող ուժի պատգամավորը հայտարարեց, որ նախկին իշխանություններն իրենց հարստությունը դիզել են կոռուպցիայի միջոցով, իսկ այդ կոռուպցիան հիմա պետք է արմատախիլ արվի. «Եթե նա վիրավորվել է, թող ինքը խոսի, ոչ թե ֆեյքերը, կամ Աղվան Վարդանյանը»:
Քոչարյանը նշեց, որ «անհայտ» ասելով, նկատի է ունեցել հասարակությանը ոչ հայտնի. «Հիմա անհայտը ոնցոր թե արդեն հայտնի է: Ֆեյսբուքում կարծես թե արդեն գտել են»:
Իմքայլականը նշեց, որ ինքը ներողություն չի խնդրելու, սպասում է, որ Արփինե Հովհաննիսյանը նախ պարզաբանի իր հասցեին արված հայտարարությունները. «Եթե Արփինե Հովհաննիսյանի ընտանիքի անդամները նեղացել են, թող իրենք խոսեն: Եթե ես վիրավորել եմ իր հայրիկին, պատրաստ եմ հանդիպել նրա հետ, քննարկել հարցը: Որտեղ նա ցանկանում է, կարող ենք հանդիպել ու քննարկել, թե որտեղից է առաջացել խնդիրը»: