13:25 - Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի         13:05 - Տեսանյութ. Ինչու՞ պիտի կռվենք Սիրիայի համար.Թող Սիրիան ու Ասադը փրկեն քրդերին ու կռվեն իրենց հողի համար      12:46 - Ցնցող մանրամասներ.Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել    

03 հոկ 2019 15:24

Հրայր Թովմասյան, սատանայի փաստաբան լինելը ձեր միակ կարգավիճակն է եղել,դուք եք գրել այդ օրենքը ձեր վրով

Ես՝ որպես ազգային ժողովի փոխխոսնակ, շատ բացասական եմ գնահատում Հրայր Թովմասյանի՝ այստեղ ներկա չլինելը և ՀՀԿ-ական պատգամավորի վերջին հայտարարութունը, որտեղ նա ինստիտուտի նկատմամբ, ըստ իս, անհարգալից վերաբերմունք է դրսևորել։ Նա փաստացի հերթական քաղաքական հայտարարությունն է արել, որն անընդունելի եմ համարում։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայատարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերջին հայտարարության մասին․ «Պարոն Թովմասյան, Դուք Սահմանադրական դատարանը չեք, Դուք ընդամենն այդ դատարանի մեկ անդամն եք։ Մի վերագրեք Ձեզ ամբողջ դատարանի ֆունկցիան, մի փորձեք դրանով հանցակից սարքել չակերտավոր մնացած ՍԴ անդամներին և դատավորներին։ Ի՞նչ քաղաքական որոշման մասին եք խոսում։ Սահմանադրական օրենքը չի ասում, որ այսպես պետք է լինի, կամ այնպես պետք է լինի, այդ դուք եք գրել այդ օրենքը, Ձեր վրով։ Դուք եք գրել այդ օրենքը, որ դառնաք ՍԴ-ի անդամ նախագահ, որ Սերժ Սարգսյանը ձեզ նշանակի»։
Սիմոնյանը նշել է, որ բացի օրենքից, սահմանադրական դատարանը և ընդհանրապես սահմանադրական դատարանի դատավորը պետք է վստահություն վայելի ՀՀ քաղաքացիների մոտ․ «Դուք, պնդում եմ, վստահություն չեք վայելում, որովհետև գրել եք Սերժ Սարգսյանի համար սահմանադրություն, ընտրական օրենսգիրք։ Հանրությունը Ձեզ չի վստահում և այսուհետ չի վստահելու ձեր որոշումներին»։

Սիմոնյանը մեջբերել է Թովմասյանի այն միտքը, որ իրեն նշանակողն այլևս չկա․ «Այո, նա չկա, Ձեզ նա չի նշանակում, Ազգային ժողովն է նշանակում, և դուք գնալու եք նրա հետևից։ Սատանայի փաստաբան լինելը Ձեր միակ կարգավիճակն է եղել նախորդ իշխանության տարիներին։ Դուք եղել եք նրա փաստաբանը, նրա արածները և պրոեկտները իրականացնողը, և իրավական ձևակերպում ստանալու համար վարձահատույց եք եղել»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր