19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

04 հոկ 2019 13:25

Վազգեն Մանուկյանը դավադրություն է կազմակերպում, ինչի փորձը նա ունի դեռ հնուց

Վերլուծաբան Աղասի Մարգարյանը գրում է.   Վազգեն Մանուկյան: Բացահայտ դավադրության առանցքը:   Հանրային խորհուրդը նախորդ վարչակարգից մնացած ռուդիմենտ օրգան է, որը ստեղծվեց միմիայն 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո հասարակական լարված տրամադրությունների գոլորշին բաց թողնելու համար: Ըստ էության այս կառույցն այդպես էլ բովանդակային առումով չքայլեց իր անվանումին համահունչ:   Թեկուզ և Հանրային խորհուրդը ուներ հնարավորություն իրապես դառնալ հասարակական-քաղաքական այլընտրանքային օրակարգերի ձևավորման հարթակ, սակայն նախորդ և ներկայիս կազմերով այս կառույցն ի զորու չէ նման գործառույթ իրականացնելու: Բացի այս նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցած ազատ և թափանցիկ խորհրդարանական ընտրություններից հետո, ի սպառ վերանում է «Հանրային խորհրդի» անհրաժեշտությունը որպես հանրությանը համախմբող կամ հաշտեցնող կառույց:  
Սրանից զատ՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարում է հասարակական-քաղաքական ակումբ հիմնելու մասին: Հայտարարության տեքստից ակնհայտ է դառնում, որ Մանուկյանի նախաձեռնած ակումբը առնվազն քննադատական դիրքավորում է ունենալու գործող իշխանության նկատմամբ, ինչն էլ իր հերթին անհնար է դարձնում Վազգեն Մանուկյանի հետագա պաշտոնավարումը որպես Հանրային խորհրդի նախագահ և պաշտոնից բխող պետական արտոնություններից օգտվելը:
Ի դեպ վերջին շրջանի բոլոր հարցազրույցներում Մանուկյանը ակնհայտ կերպով հանդես է գալիս որպես ընդդիմադիր գործիչ և ոչ թե Հանրային խորհրդի նախագահ ՝«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մանուկյանը Հայաստանը համեմատում է Հյուսիսային Կորեայի հետ, ուստի առնվազն բարոյական չէ օգտվել պետական պաշտոնյայի արտոնություններից: Վերջապես, եթե Մանուկյանը հիմնում է ակումբ, ապա նա չի կարող լինել Հանրային խորհրդի նախագահ առնվազն իր հստակ քաղաքական դիրքավորման պատճառով:
  Հ.Գ. Խորքային առումով Վազգեն Մանուկյանի այս նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես դավադրության գեներացիա, ինչի փորձը Մանուկյանը ունի:
Հ.Գ. 2 Հայտարարության տեքստում ղարաբաղյան հիմնահարցի փակուղի մտնելու մասին հայտարարությունը հիշեցնում է նախկինում տեղի ունեցած դավադրության ձեռագիրը, որի մասին ի դեպ վերջերս խոսում են մերձքոչարյանական ու դաշնակցական շրջանակները: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր