Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

05 հոկ 2019 16:40

Երբ դիվանագիտությունը չի աշխատում, աշխատում են թնդանոթները. սակայն հանկարծակիի չգալու համար պետք է պատրաստ լինենք պատերազմի

Երբ դիվանագիտությունը չի աշխատում, աշխատում են թնդանոթները, պահեստազորի գնդապետ
Սահմանին իրավիճակից մենք պետք է հետևություն անենք, մտահոգիչ է 3 օրում 1 զոհ, 3 վիրավոր ունենալը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար, ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետի նախկին տեղակալ Արտաշես Մխիթարյանը:
«Մանավանդ, որ իրավիճակը սրվեց վարչապետի հայտարարությունից հետո, դրան  պատասխանեց Ալիևը․ մենք պետք է հետևություններ անենք, որ Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել: Վարչապետ Նիկոլ  Փաշինյանի ասած բանաձևն այն մասին, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար, անիմաստ է, քանի որ պարզ է՝ Ադրբեջանը  միշտ էլ ձգտելու է իրեն ենթարկեցնել Արցախը»,-ընդգծել է Արտաշես Մխիթարյանը:
Պահեստազորի գնդապետը նշեց, որ Ադրբեջանն այժմ դիմում է սադրանքների, սակայն հանկարծակիի չգալու համար պետք է պատրաստ լինենք պատերազմի:
«Պետք է այնպես անենք, որ պատերազմը սկսի և ավարտվի հակառակորդի տարածքում: Դիվանագիտությունը կաղում է, խնդրի լուծումը տեղափոխվում է ռազմական տիրույթ: Ստացվում է՝ երբ դիվանգիտությունը չի աշխատում, աշխատում են թնդանոթները: Սադրանքներով հրահրում են ավելի կոշտ լուծումների, որպեսզի հետո միջազգային հանարության առաջ, կոպիտ ասած, մաքուր դուրս գան: Մենք ազգովի պետք է պատրաստ լինենք ազգովի, բանակը հզորացնենք, բանակի հզորցման համար ներդնենք մեր ամբողջ  ներուժը: Իմ կարծիքով՝ ԶՈւ Գլխավոր շտաբն այդ ուղղությամբ աշխատում է բավականին հաջող, մնում է միայն քաղաքական ղեկավարության քայլերը»,-նշել է նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ էին օրերս ՀՅԴ պահեստազորայինները հավաք անցակացրել Բյուրականում, արդյո՞ք մտահոգություններ կան մոտակա ժամանակահատվածում սահմանին իրավիճակի առավել սրման, պատերազմական գործողությունների սկսվելու հավանականության վերաբերյալ, Արտաշես Մխիթարյանն ասել է, որ հավաքի նպատակն անձնակազմի համալրվածությունն ստուգելն էր:
«Պահեստազորային այս գումարտակը՝ իբրև առանձին հրաձգային ստորաբաժանում, կազմավորվել է 2017-ին՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով, ԶՈւ զորամասերից մեկում, բայց 2018-ին կազմալուծվել էր: ՊՆ Գլխավոր շտաբը կրկին առաջարկել է վերականգնել գումարտակը: Երբ գումարտակը գրանցվի, վարժանքները կներառվեն ԶՈւ պատրաստության պլանում, և պարապմունքները կկազմակերպվեն ԶՈւ կազմում և միջոցներով»-նշել է նա:
Արտաշես Մխիթարյանի խոսքով՝ գումարտակը կիրառվելու է ակտիվ մարտական գործողությունների վերսկսման դեպքում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր