Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 հոկ 2019 10:00

Տեսանյութ. Հուսով եմ՝ կզգաք այն նոր մթնոլորտը, որ մեր երկրին համակել է թավշյա հեղափոխությունից հետո. Ն. Փաշինյանի ելույթը՝ #WCIT2019 համաժողովին

Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը քիչ առաջ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ողջունեց հյուրերին՝ համաշխարհային նշանակության հավաքի բացման առիթով: «Մեզ համար մեծ պատիվ է ու հաճույք՝ այսպիսի համաժողով հյուրընկալելը: Հույս ունեմ՝ այս օրերին կզգաք այն նոր էներգիան ու մթնոլորտը, որ մեր երկրին համակել է ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո: Հեղափոխությունը տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, ինչի արդյունքում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն: Այժմ գնտվում ենք տնտեսական հեղափոխության շրփափուլում, որը նույնպես տեղի է ունենում ապակենտրոնացման շնորհիվ»,- հայտարարեց Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր