Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում, անսահման պարգևավճարներ են տալիս          Փաստորեն կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել և վճարել եմ, իզուր չարչարվել եմ       Բախվել են «ԳԱԶ 3110» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ    

11 հոկ 2019 13:44

9-ամյա աղջնակին դաժանորեն սպանած տղամարդը խոստովանել է.Ռուսաստանում կարող են վերադարձնել մահապատիժը

Սարատովում 9-ամյա աղջնակի սպանության մեջ կասկածվողը նախկինում մի քանի անգամ դատվել է տարբեր հանցագործությունների, այդ թվում նաև մանկապղծության համար:
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Միխայելն արտաքինից ոչ վտանգավոր մարդու տպավորություն է թողել՝ չի ծխել, թմրանյութ չի օգտագործել: Նա նաև դուստր ունի:
Հայտնվում է, որ այս գիշեր քաղաքացիները փորձել են ինքնադատաստան տեսնել ենթադրյալ մարդասպանի հետ:
Հարկ է նշել, որ ձերբակալվածն արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել և ասել, թե ինչու է դիմել այդ քայլին:
Տղամարդու խոսքերով, մի քանի ամիս առաջ ինքը մի ավտոտնակ է ֆիքսել, հասկացել է, որ այն «անտեր» է: Դրանից հետո փոխել է կողպեքն ու որոշել է այն վերցնել իրեն: Ճակատագրական օրը փոքրիկ Լիզան, ով անցնելիս է եղել այդ մասով, իբր հարցրել է, թե ում ավտոտնակն է դա: Ինքն էլ վախեցել է, որ «կբռնվի», դրա համար երեխային տարել է ավտոտնակ ու սպանել:

Քննչական աշխատանքները շարունակվում են:
Նշենք, որ երեխան անհետ կորել էր դպրոց գնալիս: Ավելի ուշ փոքրիկի դին հայտնաբերել էին Սարատովի ավտոտնակներից մեկում:

Ռուսական լրատվամիջոցները նաև տեսանյութ են հրապարակել, թե ինչպես է ենթադրյալ մարդասպանն ինչ-որ բան նետում աղբամանը: Ենթադրվում է, որ նա թաքցրել է սպանության հետքերը: Խոսքը մասնավորապես վերաբերում է երեխայի կոշիկներին:

***
Սարատովում 9-ամյա աղջնակի սպանությունից հետո ՌԴ պետդումայի պատգամավոր Եվգենի Պրիմակովն առաջարկել է վերադարձնել մահապատիժը: Այս մասին նա խոսել է ֆեյսբուքյան իր էջում:
Պատգամավորը սխալ է համարում նման հանցագործներին պետության փողերով պահելը՝ հարց բարձրացնելով, թե ինչու պետք է բյուջեին հաշվին կերակրվեն նման մարդիկ, ինչու պետք է պետությունը հետևի, որպեսսի դրանք չհիվանդանան և այլն:
Պատգամավորը նաև նշել է, որ հասարակությունը վրեժի իրավունք ունի նման դեպքերում: Ինքնադատաստան տեսնելու մարդկանց ցանկությունը պատգամավորը բացատրել է նրանով, որ այդ հանցագործներին մահապատժի չեն ենթարկում:
Նշենք, որ իրավապահներն արդեն հրապարակել են երեխայի սպանության վայրի տեսանյութը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր