Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման    

11 հոկ 2019 16:48

Տեսանյութ. Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Մալաթիայում 29-ամյա տղայի սպանության մասին

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերաապես ծանր հանցագործությունը։ Այս մասին իմանում ենք  ՀՀ Ոստիկանության կայքէջից։
Օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներով հիմնավորվել է, որ սպանությունը կատարել է Երևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանի Անդրանիկի փողոցի 130-րդ շենքի բակում զինված միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ, որը մահացած էր։
Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել էր հրազենի պարկուճներ ու գնդակ։ Հարուցվել է քրեական գործ։ Միջոցառումները շարունակվում են հանցագործությունը կատարած անձին ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր