Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

15 հոկ 2019 12:24

Որևէ ռազմական բեռնարգելք չի կարող կանգնեցնել Էրդողանին.Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների վակուումը շատ արագ լցնում է Պուտինը

Թուրքական ներխուժումը սպասվում էր դեռ տարեսկզբին՝ կոնկրետ փետրվարի 15-ին, քանի որ 1999թ.-ի այդ օրը կալանավորվեց քուրդ առաջնորդ Աբդուլա Օջալանը, որին, սակայն հետևեց  ԱՄՆ նախագահի կողմից պատժամիջոցների սպառնալիքը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը՝ խոսելով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության վերաբերյալ, որի նպատակը, ըստ Թուրքիայի, անվտանգության գոտու ստեղծումն է։
«Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի կողմից «Խաղաղության ակունք» անունը կրող գործողության մեկնարկը ևս պատահական չէ, քանի որ 1998թ.-ի այդ օրը Թուրքիայի  սպառնալիքների ներքո Օջալանը ստիպված եղավ  լքել Սիրիայի տարածքը»,-ասաց Հայկ Գաբրիելյանը։
Այս շրջանում Թուրքիայի ակտիվացումը կապված է նրա հետ, որ Թուրքիան ՌԴ-ից գնել էր S-400 համակարգեր, և այս քայլով Թուրքիան օրակարգից դուրս է մղում այս հարցը։ Թուրքագետի կարծիքով,  Էրդողանը կիրառում է Պուտինի մարտավարությունը, երբ 2014թ.-ին Ղրիմի դեպքերին հաջորդեցին Դոնբասի դեպքերը, 2015-ի սեպտեմբերից մեկնարկեց Սիրիայում ՌԴ միջամտությունը, որը օրակարգից զգալիորեն դուրս մղեց Ղրիմն ու Ուկրաինան։
Հետևելով Թուրքիայի գործողություններին Սիրիայում՝ «Եփրատի վահանը», «Ձիթենու ճյուղ», այժմ էլ արդեն «Խաղաղության ակունք», Էրդողանը փորձում է այն ներկայացնել խաղաղասիրական բնույթի, սակայն դրանք հարձակողական են։
Թուրքագետի խոսքերով, Թուրքիայի կողմից անվտանգության գոտի ստեղծելու  գաղափարը Թուրքիայի օրակարգում հայտնվել էր Սիրիայում հակամարտության սկսվելուց ամիսներ անց և Թուրքիան պնդում էր, որ եթե Սիրիայից մի քանի տասնյակ հազար մարդ գաղթի Թուրքիա, ապա Թուրքիան ի վիճակի չի լինելու կրել այդ բեռը, որի համար անհրաժեշտ է անվտանգության գոտի։
«Անվտանգության գոտու տակ իսկզբանե հասկացվել է սեպի դերը։ Հիմա մենք տեսնում ենք, որ Թուրքիան ցանկանում է Եփրատից արևելք ընկած հատվածում ստեղծել այսպես կոչված անվտանգության գոտին՝ 30կմ խորությամբ, որը սեպի դեր է խաղալու Թուրքիայի քրդերի ու Սիրիայի քրդերի միջև։ Թուրքիան այս գոտին կարող էր ձևավորել հենց իր տարածքում, բայց բնականաբար նախընտրում է այն անել հարևան երկրի տարածքում»,-ասաց Հայկ Գաբրիելյանը։
Խոսելով արևմուտքի որոշ երկրների կողմից սպառազինությունների վաճառքի արգելքի արդյունքում Թուրքիայի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, թուրքագետը նշեց, որ արևմուտքի ոչ մի հայտարարություն, ռազմական բռնարգելքի կիրառումը չեն կարող որևէ նշանակություն ունենալ, հատկապես, որ Էրդողանի կառավարության տարիներին Թուրքիան մեծացրել է իր ռազմական կարողությունը՝ դառնալով 70 տոկոսով ինքնաբավ։
Թուրքագետի խոսքերով, փորձն էլ ցույց է տալիս, որ երբ Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում գրանցվում է որևէ վակուում, ապա այն շատ արագ լցվում է ՌԴ նախագահ Պուտինը լցնում է այդ վակուումային տարածքը։
«Որևէ ռազմական բեռնարգելք չի կարող կանգնեցնել Էրդողանին։ Միակ օգտակար գործիքը կարող են լինել տնտեսական պատժամիջոցները, եթե ԱՄՆ-ին միանան ԵՄ-ն ու Արաբական լիգան, ինչը քիչ հավանական է, կարող է դառնալ Էրդողանի կարիերայի վերջը»,-ասաց թուրքագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր