Ցնցող մանրամասներ.Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել
![](https://cdn2.img.armeniasputnik.am/images/1455/85/14558587.jpg)
Անցյալ տարվանից հանրությունը հետևում է Խաչատուրյան քույրերի ճակատագրին (20-ամյա Քրիստինայի, 19-ամյա Անգելինայի, 18-ամյա Մարիայի):
Ըստ քույրերի փաստաբանի` Խաչատուրյանը հատուկ «զանգ» է ունեցել, որի օգնությամբ նա դուստրերին կանչում էր իր մոտ և տարբեր հրահանգներ տալիս` ուտելիք, խմիչք բերել, կանգնել կողքը, մինչև նա չքնի և այլն:
Տանը հատուկ կանոններ են գործել, որոնց չհետևելու դեպքում հայրը դաժանորեն պատժել է դուստրերին: Փաստաբանների խոսքով` հայրը նույնիսկ մի քանի անգամ օդամղիչ ատրճանակով կրակել է աղջիկների ուղղությամբ:
Ուսումնասիրելով բոլոր փաստերը` իրավապահ մարմինները, այնումենայնիվ, համոզվում են, որ աղջիկները, ամեն դեպքում, երկար ժամանակ հոր ծաղրուծանակի զոհն են եղել:
Վերջերս հայտնի են դարձել դատաբժշկական փորձաքննության մանրամասները: Երկար ժամանակ փորձագետներն ուսումնասիրել են գործի բոլոր մասնրամասները` Միխայիլ Խաչատուրյանի հոգեբանական պատկերի վերաբերյալ եզրակացություն տալու համար:
Ըստ mash.ru-ի տվյալների` դատաբժշկական փորձագետները պարզել են, որ Խաչատուրյանը հոգեկան խանգարումներ է ունեցել, որի հետևանքով նրա մոտ ագրեսիայի ծայրահեղ դրսևորումներ են եղել:
Բացի դրանից` Խաչատուրյանը «հիպերդերային համախտանիշ» է ունեցել, ինչը ենթադրում է կանանց հանդեպ ծայրահեղ ատելության դրսևորումներ և նրանց նսեմացնելու շարունակական ցանկություն:
Այս ամենի համատեքստում նաև պարզ է դարձել, որ Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել: Աղբյուրը չի նշում, թե քույրերից հատկապես ով է ենթարկվել նման բռնության, սակայն հայտնի է, որ այն կես տարուց ավելի է ձգվել:
Փաստաբանները հույս ունեն, որ գործի բոլոր հանգամանքների ուսումնասիրության արդյունքում պաշտպանյալները վերջիվերջո ազատ կարձակվեն:
Հունիսին ՔԿ-ն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր առաջադրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: