ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

15 հոկ 2019 15:47

Տեսանյութ. Երեխան դիպչել է իմ մեքենային, բայց չի նշանակում, որ վրաերթի եմ ենթարկել. մանրամասներ

Պետական վերահսկողական ծառայության պետ (ծառայությունը ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել երեխային ենթադրաբար վրաերթի անելու հետ կապված միջադեպը: 

Դավիթ Սանասարյանը ցուցադրեց դեպքի վայրը, ապա նկարագրեց ինչպես է երեխան քարից ընկել։ «Կողքից ինձ թվաց` ինչ-որ կատու թռավ և տեղի ունեցավ այդ անսպասելի միջադեպը»,– ասաց նա՝ ավելացնելով, որ անմիջապես կանգնեցրել է մեքենան, ինչից հետո երեխան խնդրել է շտապօգնություն չկանչել, և ինքը զանգահարել է երեխայի մորը: 

«Կողքից մարդիկ եկան, ասացին, որ տեսել են, որ վրաերթ տեղի չի ունեցել: Երեխան դիպչել է իմ մեքենային, բայց չի նշանակում, որ վրաերթի եմ ենթարկել: Եթե վրաերթ լիներ, ապա ոչ թե երեխայի ոտնաթաթը կոլորվեր, այլ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենար, առնվազն հետքեր կլինեին»,- ասաց նա:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ ինքը նստել է իր մեքենան և գնացել են հիվանդանոց, բժիշկը ռենտգեն ստուգում է արել, ասել է, որ ոչ մի կոտրվածք, ճաք չկա և խորհուրդ է տվել գիպս դնել, որպեսզի մեկ շաբաթ անշարժ մնա ու շուտ լավանա: 

«Հաջորդ օրը առավոտյան զանգում մուննաթ են գալիս, որ երեխան խնդիր է ունեցել և ասացին, որ ամուսնու հետ գնում են Ծերեթելիի հիվանդանոց, դուք գալի՞ս եք։ Ասացի, որ գալիս եմ»,- պատմեց նա և նշեց, որ այնտեղ էլ ռենտգեն ուսումնասիրություն արեցին, ասացին, որ խնդիր չկա, բայց պետք է գիպս դնել:

«Ինձ ներկայացնում են, թե ես բժիշկների վրա ազդել եմ, դա սուտ է, նման բան տեղի չի ունեցել:  Ամեն օր կապի մեջ եմ եղել, հետաքրքվել եմ երեխայով: Հետո զանգեցին և ասացին, որ երեխան խնդիր ունի փոքրուց և պետք է գլխի ՄՌՏ հհետազոտություն արվի և եթե ծանոթ բժիշկ ունեմ՝ ասեմ, ես էլ ասացի կհետաքրքրվեմ»,-պատմեց նա։

Դավիթ Սանասարյանը նշեց, որ հետո ասացին, թե 100 հազար դրամ է պետք: «Սա սկզբից ոչ թե շորթման փորձ էր, այլ ակնարկում էին, որ լրագրողները հետարքրքվում են, ես խնդրեցի տալ այդ լրագրողների համարները, որպեսզի կխոսեմ, բայց չտվեցին: Հետո, երբ ասացի, որ որևէ գումար չեմ տալու, իրենք ասացին, որ լրատվամիջոցներին կներկայացնեն: Ես էլ ասացի, որ հանգիստ կարող եք լրատվամիջոցներին ասել, ես որևէ վախենալու բան չունեմ, քանի որ մեղավոր չեմ եղել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեխայի մայրը, անդրադառնալով Սանասարյանի այն պնդումներին, թե երեխայի մայրն իրենից 300 000 դրամ գումար է պահանջել, ասել էր, որ դա աբսուրդ է.«Ամոթ է անգամ, ես չեմ կարծում, որ կգտնվի այնպիսի մայր, որը կցանկանա իր երեխայի առողջության վրա գումար շորթել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր