Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

15 հոկ 2019 16:32

Լեւոն Տեր-Պետրոսյանը հրահանգել էր լքել Աղդամը. Ես չենթարկվեցի հրամանին...Փաշինյանը չարաչար սխալվել է. Վիտալի Բալասանյան

 Այսօր Ադրբեջանը, մի շարք այլ պետություններ իրենց շահերից բխելով հայտարարում են, որ Ադրբեջան տարածքային ամբողջականությունը պաշտպանվի, բայց որն է այդ տարածքը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գեներալլեյտենանտ Վիտալի Բալասանյանը:
«Մի մասն ասում է դա ներառում է միայն այսօրվա գործող սահմանները, մի մասը ներառում է 7 շրջանները, իսկ մի մասն էլ ներառում է նաեւ Արցախը, իսկ Ադրբեջանն էլ խոսում է Երեւանի ու Զանգեզուրի մասին: Եթե Ադրբեջանը համարում է, որ մենք օկուպացրել ենք իրենց տարածքները, թող մեզ դատի տա միջազգային ատյաններում: Մենք այսօր չտեսանք, որ Ադրբեջանի ժողովուրդը՝ ի դեմս իր ղեկավարության, նման հարց բարձրաձայնի»,-ասաց նա:



Վիտալի Բալասանյանը նկատեց, որ պատերազմի տարիներին Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը հարցականի տակ էր, լինել-չլինելու հարց էր, եւ բնական է, որ Արցախի ժողովուրդը սկսեց լռեցնել այն կրակակետերը, որոնք սպառնում էին իր անվտանգությանը:
Նրա խոսքով, այդ տարիներին, երբ հայկական կողմը հաջողություններ էր գրանցում, ադրբեջանցիները վազում էին ՄԱԿ, ընդունում էին բանաձեւեր, հետո երբ վերակազմակերպվում էին, նորից սկսում էր հարձակողական գործողությունները: «Դրա վառ ապացույցը 2016-ի ապրիլյան դեպքերն էին, երբ հայկական կողմն սկսեց պաշտպանությունը եւ պատրաստ էր անցնել հակահարձակման, վազեցին Կրեմլ, խնդրեցին, որ պատերազմական գործողությունները դադարեցվեն:
Մենք ժամանակին խնդիր էինք դրել ազատագրել Աղդամի կրակակետերը, որտեղից գրադով հարվածում էին Ստեփանակերտին: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ քաղաքական ղեկավարությունը դեմ գնաց մեր այդ որոշմանը:
Երբ մենք սկսել էինք հարձակողական օպերացիան, Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը լուր ուղարկեց, որ հեռու մնանք այդ օպերացիայից: ԼՂՀ քազմաքաղաքական իշխանության որոշումը մեկն էր՝ րոպե առաջ աազատագրել Աղդամի տարածքը, որի հրամանատարը ես էի: Մենք սկսեցինք այդ օպերացիան հուլիսի 3-ին, եւ գիշերը ժամը 3-ին նորից մեզ լուր տվեցին, որ դադարեցնենք այդ օպերացիան: Մենք չդադարեցրինք եւ ազատագրեցինք Աղդամը: Մեկ շաբաթ համարյա ամեն օր մեզ հորդորում էին, հրամաններ էին իջեցնում ՀՀ իշխանության կողմից, որ րոպե առաջ պետք է լքենք Աղդամի տարածքը: Ես կտրուկ դեմ եմ եղել եւ չեմ կատարել այդ հրամանը: Դրանից մեկ շաբաթ անց հայտնվում են ՀՀ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը եւ ասում, որ ՀՀ իշխանությունը որոշում է կայացրել, որ լքեք Աղդամի տարածքը: Ես կոշտ պատասխան եմ տվել:
 
Այս տարվա օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, ուզում էր ցույց տալ՝ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը կամ տերը, բայց, պետք է ասեմ, որ Փաշինյանը չարաչար սխալվել է։ 
Նրա խոսքով՝ քաղաքականության մեջ Փաշինյանի ասածն անթույլատրելի է, իսկ դա ՀՀ վարչապետը, ըստ նրա՝ միտումնավոր է ասել։
«Դա շատ վտանգավոր է, կանխամտածված է ասել, որովհետև իր այդ հայտարարությանը հաջորդեց Գյումրիի դեպքը, երբ Բակո Սահակյանը գտնվում էր Գյումրիում, և ինչ-որ մեկը տրիբունայից ասում է՝ Արցախի մարզպետ»,- ասաց նա։
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը շեշտեց, որ հետևելով Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը՝ համոզվում է. «Այն քաղաքանությունը, որը այս պահին վարում է Նիկոլ Փաշինյանը, այն փաթեթն է, որը Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում էր կյանքի կոչել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր