Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

16 հոկ 2019 14:57

Ոչ ոք թույլ չի տա, որ կրկին Հայոց ցեղասպանության պես մի բան տեղի ունենա, Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի կազմ վերադառնալ

Օրերս Ստեփանակերտում կայացել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղություն» կամ «Արցախի բարեկամներ» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել են 150 հյուրեր աշխարհի 30 երկրից:
Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխղեկավար Կոնստանտին Զատուլինը:

Ռուս պատգամավորը РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում նշել է, որ չէր կարող չընդունել Ստեփանակերտ գալու հրավերը, քանի որ իրեն դասում է Արցախի բարեկամների շարքը, ուր առաջին անգամ այցելել է դեռևս 25 տարի առաջ:
«Ես իմ ելույթում ուշադրություն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ թեև Ռուսաստանում 2 մլն հայ է բնակվում, որը մեր հասարակության ազդեցիկ և հարգարժան մասն է, Արցախի բարեկամների շրջանում Ռուսաստանից միայն հայեր չեն ընդգրկված: Ռուսաստանում կան մարդիկ, որոնք որոշակի համակրանք են տածում Լեռնային Ղարաբաղի, նրա ժողովրդի հանդեպ, քանի որ երկար տարիներ մարդիկ այնտեղ պայքարել են իրենց ինքնորոշման համար, և դա սկսվել է Խորհրդային Միության փլուզումից շատ առաջ»,- շեշտել է պատգամավորը:
Զատուլինի խոսքով՝ Ստեփանակերտի ամբիոնից որևէ «արյունարբու» հայտարարություն Բաքվի հասցեին չեն արվել, այնուամենայնիվ նրա ելույթն ու ներկայությունը Ստեփանակերտում դժգոհություն են հարուցել Ադրբեջանում:

«Ես միայն ասել եմ, որ վստահ եմ, որ խիղճն ու արդարությունը ժողովրդի՝ հանուն ինքնորոշման պայքարի կողմից են, Լեռնային Ղարաբաղի կողմից են: Ես Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ վերադառնալու որևէ հեռանկար չեմ տեսնում: Դրա համար պետք է կոտորել Արցախի ողջ բնակչությունը, բայց աշխարհում ոչ ոք թույլ չի տա, որ նման բան պատահի: Ոչ ոք թույլ չի տա, որ կրկին Հայոց ցեղասպանության պես մի բան տեղի ունենա, ինչպես Օսմանյան կայսրությունում 20-րդ դարում»,- հավելել է Զատուլինը:

Նա նշել է, որ 2010 թվականից Ադրբեջանն իր դեմ կիրառել է բոլոր հնարավոր պատժամիջոցները, այդ թվում՝ արգելել է մուտքը երկիր՝ Լեռնային Ղարաբաղի ընտրություններում դիտորդի կարգավիճակով ներկա լինելու համար:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա էր հանձնել ԱԳՆ՝ կապված Զատուլինի՝ Արցախ կատարած այցի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր