Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր

Դեպքը տեղի է ունեցել մարտին: Կինը վիճաբանել է իր հարևանի հետ, այնուհետ մուրճով հարվածել նրա գլխին: Տեսնելով, որ տղամարդը մահացած է, նա մասնատել է նրա մարմինը և դրել մի քանի տոպրակների մեջ: Այնուհետ մի քանի անգամ օգտվելով երթուղային տաքսիներից, մարմնի մասերը տեղափոխել է քաղաքից դուրս տարբեր հատվածներ ու թաղել դրանք:
Մարմնի առաջին մասերը հայտնաբերել են դեպքից մեկ շաբաթ անց Սանկտ Պետերբուրգի Կանոներսկի կղզում: Սպանությունը բացահայտելու և հանցագործին հայտնաբերելու համար պահանջվել է մի քանի ամիս: