Թեհրանը Իրանի և ԱՄՆ-ի միջև երկարաժամկետ հրադադարի նոր առաջարկություն է փոխանցել Պակիստանին          Աբովյան պուրակից ջերմային այրվшծքներով հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացի       ԱՄՆ-ն Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար    

17 հոկ 2019 11:14

Թրամփի նամակը՝ Էրդողանին.Մի՛ եղեք հրեշ, մի՛ եղեք համառ տղա,մի՛ եղեք հիմար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում առաջարկել է պայմանավորվածության գալ քրդերի հետ և սպառնացել ոչնչացնել հանրապետության տնտեսությունը։ Նամակի տեքստը հրապարակել է CNN-ը։

Նշվում է, որ նամակը թվագրված է հոկտեմբերի 9-ով, դրանում Թրամփն առաջարկում է «լավ  գործարք», որպեսզի Էրդողանը պատասխանատվություն չկրի հազարավոր մարդկանց սպանության համար, իսկ ԱՄՆ նախագահը՝ թուրքական տնտեսության ոչնչացման համար։
«Պատմությունը Ձեզ շնորհակալություն կասի, եթե ամեն ինչ ճիշտ անեք։ Իսկ եթե ոչ, պատմության մեջ կմնաք որպես հրեշ։ Մի՛ եղեք  համառ տղա, մի՛ եղեք հիմար»,-ասվում է նամակում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր