17:00 - ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է.Արսեն Բաբայան         16:30 - Ուկրաինայում կալանավորվել է ԻԼԻՊ կարեւոր առաջնորդներից մեկը, որը Վրաստանի քաղաքացի է      16:00 - Զույգը «Զվարթնոցից» մեքենա է պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, փախցրել են այն. մեքենան գտել են վթարված    

17 հոկ 2019 12:15

Տեսանյութ. Թեժ բանավեճ.չեմ հիշում, որ Դուք երբևէ այսպիսի հանդիպում ունեցած լինեք Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների հետ և այդ շեշտադրումներով հանդես գաք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Կառավարությունում հանդիպել է զոհված զինծառայողների մայրերին: Հանդիպումն անցավ բավականին թեժ մթնոլորտում՝ բանավեճերով, մեկը մյուսի հասցեին քննադատություններով:
Զոհված զինծառայողների մայրերը կառավարությունից պահանջում են ընդլայնել փոխհատուցում ստացողների ցանկը, ինչպես նաև ներառել Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքները:
«Շահառուների շրջանակը որոշվել է այն ժամանակ, երբ Դուք իշխանությունների հետ շատ լավ հարաբերություններ ունեիք: Եվ ես չեմ հիշում, որ Դուք երբևէ այսպիսի հանդիպում ունեցած լինեք Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների հետ և այդ շեշտադրումներով հանդես գաք: Ինձ համար տարօրինակ է դա: Այն ժամանակ ինչո՞ւ չեք եկել կառավարության կամ նախագահական դիմաց նստել»,-դիմելով «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի հարցադրումներին ի պատասխան՝ Մարգարիտա Խաչատրյանը նշեց. «Որովհետև այն ժամանակ 30 մլն չէր տրվել»:
«25 տարի բանակի կողքին քայլում եմ և երբևիցե չեմ ունեցել նման խնդիր, որ դիմեմ կառավարությանը, ԱԺ-ին, նախագահին, և իմ դիմումներն անպատասխան մնան: Փոխվել է իշխանություն, եղել է հեղափոխություն, և Դուք ժողովրդի կողքին եք, ուստի ակնկալիքը Ձեզանից է, որ հետամուտ կլինեք, և այս զոհվածների ընտանիքները ևս կգտնվենք Ձեր ուշադրության կենտրոնում: Որոշակի խնդիրներ առաջացան, երբ Դուք մեկին հատկացնում եք 30 մլն, իսկ մնացած զոհվածների՞ն: Նրանք էլ են հայ, մենք էլ ենք հայ»,-ասաց Մարգարիտա Խաչատրյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր