Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

17 հոկ 2019 12:35

Պատրաստվեք ցրտերին

Այսօր և առաջիկա 2 օրերին գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում` անձրև և ամպրոպ, հայտնում է ԱԻՆ–ը:

«Օդի ջերմաստիճանը 20-21-ին աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով»,–նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Մայրաքաղաք Երևան նույնպես տեղումները կհասնեն հոկտեմբերի 20-21-ին։ Մինչ այդ կպահպանվի առանց տեղումների եղանակը:
Այսօր հանրապետությունում ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արմավիրի, Արարատի, Արագածոտնի ու Վայոց Ձորի մարզերում`28 աստիճան տաքություն։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15–ին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ում «առաջարկել» էր իրեն կոչում տալ տաք ձմռան մասին կանխատեսում անելու համար։
Սուրենյանի գրառմանը հարյուրավոր մեկնաբանություններ են հաջորդել։ «Գեներալ անտիցիկլոն», «եղանակի արքա», «Հայաստանի Ռա», «Գագիկ Մեծահոգի»,– գրել են տաք ձմռան սիրահարները։ Հետևորդներից մեկն էլ տխուր սմայլիկներով խնդրել էր Սուրենյանից` «գոնե Նոր տարուն ձյուն» անի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր