17:00 - ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է.Արսեն Բաբայան         16:30 - Ուկրաինայում կալանավորվել է ԻԼԻՊ կարեւոր առաջնորդներից մեկը, որը Վրաստանի քաղաքացի է      16:00 - Զույգը «Զվարթնոցից» մեքենա է պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, փախցրել են այն. մեքենան գտել են վթարված    

17 հոկ 2019 14:55

Մամեդյարովը «հիասթափված է» հայկական կողմի հետ բանակցությունների վերջին փուլից.ՌԴ քաղաքացի հայերին «հրավիրում է» Բաքու

Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: Այս մասին «Известия»-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նա, սակայն, նշել է, որ «հիասթափված է» հայկական կողմի հետ բանակցությունների վերջին փուլից, որ տեղի է ունեցել Նյու Յորքում: Մամեդյարովն ասել է, որ այդտեղ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ կրկին անդրադարձել են այդ թեմային: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ ՌԴ և Ադրբեջանի միջև առանց վիզայի ռեժիմի շրջանակներում Բաքվում ուրախ կլինեն ընդունել Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ հայկական ծագմամբ. նրանց ժամանման համար որևէ արգելք չկա: 
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն «Известия»-ի հետ զրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելելու հարցին:

– 2018-ի ամռանը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական սկանդալ գրանցվեց. 81-ամյա Օլգա Բարսեղյանը՝ ազգությամբ հայ, Լենինգրադի բլոկադայի միջով անցած կինը, ժամանեց Բաքու, բայց նրան օդանավակայանից դուրս չթողեցին և երկրից արտաքսեցին: Ադրբեջանական իշխանությունները դա բացատրեցին նրանով, որ այս կնոջ համար՝ իբրև հայուհու, Ադրբեջանում գտնվելն անվտանգ չի լինի: Այս միջադեպը ՌԴ ԱԳՆ զայրույթն առաջացրեց: Մեկուկես տարի անց հաջողվե՞լ է արդյոք հարթել այս խնդիրը, թե՞ կարելի է ասել, որ հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքը Ադրբեջանում նորմ է դարձել:
– Ես չգիտեմ այդ հակասության մասին, նման բան չեմ հիշում: Ինչ վերաբերում է մուտքի արգելքին՝ երբեմն դա արվում է PR նպատակներով. հայկական ծագմամբ օտարերկրյա քաղաքացիները գիտեն այս հարցի զգայունության աստիճանը: Մենք ասում ենք՝ եթե կան հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիներ, ովքեր ցանկանում են վերադառնալ Ադրբեջան, ի սեր Աստծո, թող գան, բայց նախապես թող առնվազն մեր դեսպանությանը տեղյակ պահեն, որովհետև մենք ՌԴ հետ առանց վիզայի ռեժիմ ունենք, սակայն տեղեկությունը, որ ստացվում է նախապես, մեզ թույլ կտա ինչ-ինչ էքսցեսներից խուսափել՝ հաշվի առնելով գոյություն ունեցող հակամարտության նկատմամբ Ադրբեջանում առկա զգայական ֆոնը: Մենք մեր ռուս գործընկերների հետ այս թեմայով միշտ բավական անկեղծ ենք խոսում:
Նշենք, որ 81-ամյա կնոջ մուտքն արգելելը եզակի դեպք չէր, 2017-ի փետրվարին իր 4 տարեկան երեխայի հետ ՌԴ քաղաքացի կնոջը ժամեր շարունակ օդանավակայանում իրավապահների հսկողության տակ էին պահել, նմանատիպ դեպք էր գրանցվել նաև նախորդ տարեվերջին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի հայ քաղաքացիներին Ադրբեջան մուտքի արգելքն ավանդույթ է դառնում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր