Հասկանո՞ւմ եք` ինչ կարմիր գծեր եք տրորում.ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի թոշակառու հայրը և երկու դուստրերը
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հորը և երկու դուստրերին հրավիրել են ԱԱԾ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հենց նոր տեղեկացա, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։
Տղե՜րք, դուք հասկանու՞մ եք ինչ եք անում, հասկանու՞մ եք ինչ կարմիր գծեր եք տրորում»,–գրել է նա։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում և ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: