Ադրբեջանցու պորտը տեղը դրվեց, պուկ փախավ.Այստեղ հայերն ապրել ու ապրելու են, իսկ ադրբեջանցիները քոչվոր եկածներ են

Նշվում է, որ Մելքումյանը շատ կարճ և տեղին բացատրել է նրան, որ Խորհրդային Ադրբեջանի փլուզումից հետո Ադրբեջանը նույնպես մասնատվել է, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով որոշել է իր ճակատագիրը: Քանի որ դա ՄԱԿ-ի հանձնաժողովի նիստն էր, ադրբեջանցիները հարցադրում էին անում ՄԱԿ-ի սկզբունքների, 1994թ. որոշման հիման վրա: Մ. Մելքումյանը դրան իբրև հակակշիռ նշել է ազգերի ինքնորոշման սկզբունքը:
Մ.Մելքումյանն արձանագրել է այն փաստը, որ անցած 28 տարիների ընթացքում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հարցի խաղաղ կարգավորումը պատվիրակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ֆրանսիային, Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին, և հարցը պետք է քննարկել այդ շրջանակներում, եթե ադրբեջանցիները չեն ցանկանում ագրեսիվ պահվածքով նորից իրենց համար որոշակի խնդիրներ ստեղծել:
«Մ. Մելքումյանը շեշտել է, որ այդ տարածքներում ապրել են հայեր, ապրում են և հավերժ ապրելու են, և որ այնտեղ ապրելու իրենց իրավունքը նրանք վաստակել են դեռևս ապուպապերից, շատ հին ժամանակներից, իսկ ադրբեջանցիները քոչվոր եկածներ են:
Ամեն ինչ դրվեց իր տեղը, և դրանից անմիջապես հետո ադրբեջանցի գործընկերը փախավ մյուս հանձնաժողով, որպեսզի նույն պատճենահանված տեքստն այնտեղ էլ արտասանի: Այսպիսով, միջազգային այս հարթակում էլ ադրբեջանցիներն իրենց արժանի պատասխաններն են ստանում»,-ասվում է հաղորդագրության մեջ։