Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

19 հոկ 2019 11:21

Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապել են աթոռներին. ֆեյսբուքյան օգտատերն ահազանգում է

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում մանկապարտեզում գտնվող երեխաների լուսանկարներ է հրապարակել՝ հրավիրելով ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի, Երևանի քաղաքապետարանի և  Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը:

Լուսանկարում երեխան կապված է աթոռին:
Կից գրառմամբ նա տեղեկացրել է, որ մանկապարտեզի այդ խումբը նախաներառական է:
«Միշտ եմ խորապես մտահոգված եղել մեր հանրապետության կրթական հաստատություններում երեխաների հետ կիրառվող դաստիարակչական մոտեցումների հարցով, սակայն որ այդ մոտեցումները կարող են վերածվել ֆիզիկական բռնության և ակնհայտորեն կիրառվեն առանց պատասխանատվության որևէ զգացման, որ դրանք կիրառվեն նախադպրոցական տարիքի երեխաների հետ, այն էլ մասնագիտացված նախադպրոցական ուսումնական հաստատությունում, կարծում եմ՝ սա արդեն չափից ավելի է։

Որպես մասնագետ չեմ կարող լռել և չբարձրաձայնել Երևանի թիվ 92 մանկապարտեզում, այսպես կոչված, նախաներառական խմբում կիրառվող վարքի կառավարման մոտեցումների մասին։ Ես որպես մասնագետ պնդում եմ, որ երեխային կապելը կամ բռնի ուժով որևէ բան պարտադրելը ոչ միայն չեն նպաստում այս երեխաների զարգացմանը, այլև ոտնահարում են նրանց իրավունքները մի հաստատությունում, որն իբր թե ստեղծվել է նրանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով։
Կարծում եմ՝ հարցին պետք է տալ հրատապ լուծում և պարզել իրականացվող աշխատանքների մյուս հետաքրքիր կողմերը, ինչպես ընդհանուր դաստիարակչական, այնպես էլ վերականգնողական ծառայությունների մատուցման տեսակետից։

Տխրությամբ ուզում եմ նշել նաև, որ հարցը չէի ցանկանում հանրայնացնել առանց այն էլ խոցելի ոլորտը առավել չխոցելու և այս մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներին խնայելու նպատակով։ Սակայն ցավով պետք է նշեմ, որ այս ամենի մասին 10 օր առաջ տեղեկացրել եմ ԿԳՍՄ նախարարության փոխնախարարներից մեկին, սակայն մինչ օրս ոչինչ չի փոխվել։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ առայժմ միայն հարցի հանրային քննարկումն է, որ կարող է լուծել հարցը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր