Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

19 հոկ 2019 15:35

Ոչ հորն եմ մեղադրում, ոչ դուստրերին.ողբ են կապել, թե Հրայր Թովմասյանին քաղաքական հալածանքի են ենթարկում

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի քաղցրիկ և ջերմեռանդ քաղքենիներ, փաստորեն Հրայր Խեղճուկրակ Թովմասյանին հալածում են ու ետևից են ընկել հա՞: Բա ոնց է լինելու մեր բանը:
Կա՞ մեկը, որ կասկածում է, թե Հրայր Խեղճուկրակ Թովմասյանը և գիտելիք, ևբավարար ընկերություն, բավարար փող ունի, ՀՔԾ, ԱԱԾ, ՃՃՄ, ՊՊԾ և այլ հիմնարկների ապօրինությունների դեմ պայքարելու համար, ու թե հորը կամ ընտանիքի այլ անդամների հանդեպ ապօրինություն են արել, իրավական պատշաճ ընթացակարգերով կարող է պայքարել այդ հնարավոր ապօրինություների դեմ: Առայժմ չեմ լսել, թե իր կամ հոր կամ դուստրերի փաստաբանները նման հայտարարություն արած լինեն, թե իբր ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն ապօրինության են դիմել: Եթե կա, չեմ տեսել, կներեք, տակը դրեք՝ կարդանք:
Քաղաքական հալածանքի մասին բարբաջանքին ոչ մի դեպքում չեմ ուզում հակադրել «բա որ էն ժամանակ իրանք...» մոդուլը, որ կիրառում են շատերը անցած հալածանքների ու խոշտանգումների մրմուռը չմոռացած, իրենց իրավունքն է: Ես այլ ասելիք ունեմ:
Կոռուպցիա կոչվածը, մանավանդ, համակարգային կամ պետության զավթման մակարդակի կոռուպցիա կոչվածը ազգային երևույթ չէ, դա անդրազգային բան է, ունի իր հատկանիշները, դրսևորումները, ձևերը: Այդ ձևերից է յուրացումները և թալանածը պաշտպանելու ձգտումը, որքան էլ ուժեղ զգա իրեն կոռուպցիոները, վերադասը կարող է մի օր ետևից ընկնել, հեղաշրջում կարող է լինել, հեղափոխություն կարող է լինել, ամեն ինչ ջրի երես կարող է ելնել: Այս բնազդով, կատաղած ու թերակատաղ կոռուպցիոներները ջանում են զանազան սխեմաներով թաքցնել կամ պաշտպանել յուրացումները, գրել կնկա, քենու, մորքուրի փեսի, օֆշորի ու ռոշֆորի վրա, որ իրենք չերևան, չհասկացվի, թե ոնց են համեստ ռոճիկով միլիոնատեր դառել: Հեղափոխություններից հետո, եթե համակարգային բարեփոխումներ են լինում, այս կամ այն ծրագրով, նորաստեղծ կամ նորոգված կամ թերակատար իրավապահ համակարգով կոռուպցիայի դեմ պայքարի ինչ-ինչ ռազմավարության կամ ծրագրի շրջանակներում իշխանությունն սկսում է թալանածը ետ բերել: Լավ է պայքարում՝ շատ է ետ բերում, վատ է պայքարում՝ վատ է ետ բերում, կոռումպանում է՝ ինքն է սկսում զբաղվել դրանով: Այդ շարքից են կոնկրետ քրգործերով ուսումնասիրությունները և անօրինական գուքի վերադարձի օրենքները և ընթացակարգերը: Օրինակ` եթե այժմ արդարադատության նախարարության մշակած այդօրինակ նախագիծը լավից-վատից օրենք դառնա, գնալու են միլիոնատիրոջ մոտ հարցնեն. «Հեր օրհնած, էս 2 մլն դոլարանոց հյուրանոցը քեզ որտեղի՞ց, ունե՞ք հիմքեր, որ արդար քրտինքով եք կառուցել, եթե այո՝ հալալ լինի, եթե ոչ` կներեք, դա դառնում է պետության սեփականությունը, դիմեք դատարան, պետությունը հետո մտածելու է, թե ինչ անի այդ գույքը՝ օտարի, փրկագնելու տա նույն տիրոջը և այլն, հարց է, թե նույն տերն ինչ գումարով է փրկագնելու և այլն: Մոտավորապես այս է լինելու, այս է եղել մի շարք անցումային արդարադատույթուն գործածած երկրկներում և դա արդար է: Մարդիկ կիմանան ու կահսկանան որ թալանածը վերադարձվում է, թալանչին ունեզրկվում է ու չի կարելի նման բաներ անել, դա կարող է զուգակցվել նաև թալանչուն ներակացվող քրեական մեղադրանքով և այլն:
Հիմա, սրտից թույլ շատ ախպերիկներ ու քուրիկներ և ճշմարիտ ու սուտլիկ իրավապաշտպաններ ողբ են կապել, թե Հրայր Թովմասյանին քաղաքական հալածանքի են ենթարկում այն բանի համար, որ հրաժարական չի տալիս, թե բա՝ իշխանությունը անցել է ազգականներին հալածելուն, որ խեղճացնի և այլն: Ինչքան հասկացա իրավապահ մարմինների հրապարակումներից, հորը չեն կանչել հարցնելու, թե այդ ինչով է օգնել Հրայր Թովմասյանին` որպես հանրապետական, կարիերա անելու ու ՍԴ նախագահի աթոռին թռնելու հարցում, ում է կաշառել դրա համար, ում է շանտաժել կամ քյարփինջով ծեծել: Հորը չեն հարցրել կամ հարցնելու, թե ինչպես է մեծարգո պարոն Թովմասյանը դարձել ՍԴ նախագահ, այլ շինանյութի հանգամանք են ուզել պարզել: Դուստրերին չեն կամեցել հարցնել, թե ինչ ահաբեկչություն են իրականացրել և ում հանդեպ, որի արդյունքում ահաբեկլված Սերժիկը Հրայր Մեծապատիվ Թովմասյանի տակ ՍԴ աթոռն է հրել, հարմար տեղավորել, այլ ինչ-որ գույքի մասին հարցեր ունեն: Հիմա, ուզում եմ իմանալ, ողբասացներին, եթե դուք եք ԱԱԾ-ՀՔԾ-ն ու հիմքեր ունեք այդ հարցերը տալու, չե՞ք անելու, ասելու եք՝ դե քանի որ այս մարդը ՍԴ նախագահի հայրն է, այս մարդիկ դուստրերն են, չենք կարող այս գործերը քննել, կամ նյութեր նախապատրաստե՞լ: Ո՞ր իրավունքով, ներողություն, կա՞ պաշտոնյաների ցանկ որևէ տեղում, որում գտնեն այն պաշտոնյաների ու մարդկանց անունները, որոնց ազգականներին ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ոստիկանությունը կամ Քննչական կոմիտեն չպիտի հարցեր տան, որոնք անձեռնմխելի և անանհանգստացնելի են: Եթե կա, մի հատ նայեք՝ Գյումրու ավագանու անդամները կա՞ն էդ ցուցակում, եթե կան, ախպերներիս ասեմ՝ տեսնեն ինչ են անում...
Ձեռ եք առե՞լ ձեզ: Հմի որ ինչ-ինչ հիմքեր ուեննալով ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն հարցեր չհղեն այսինչ պաշտոնյայի ընտանիքի անդամներին, պետք եղած դեպքում որպես վկա կամ կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավեն, չե՞ք ասելու՝ հանցավոր անգործություն են դրսևորում, եթե չեք ասելու, դուք ի՞նչ կապ ունեք արդարության կա իրավապաշտպանության հետ, Արփիկը կլինի, Զարիկը, թե տղես:
Մի ուրիշ ցիրկ էլ Մարտի 1-ից «գոհ» մարդկանց ողբն է: Մի զարմացեք, ահագին մարդ նրանցից, որ դժգոհ էին, Տեր -Պետրոսյանի ժամանակների կառավարումից ու մանավանդ 1995-1996 ընտրություններից, մի ծածուկ հրճվանք էին ապրում 2008 թվի Մարտի մեկի ցուցարարների ջախջախումից, ու երբ 2008-թվից սկսած ասում էինք՝ էս ինչ պոռնո է՝ ցուցարար ծեծել, քաղբանտարկյալ սարքելն ու գնդակահարելն ինչ մեղքս է, ասում էին «բա որ Լևոնի ժամանակ ... »: Սա անմարդկայն ու շատ անարդար բան է: Հիմա չեմ ուզում այս սխալով արդարացվեն իրավապահների այս կամ այն գործողությունները: Ապօրինություն չպիտի լինի մեր երկրում ոչ մի արդարացմամբ, սա բարդ է, իհարկե, որովհետև համակարգերում դեռ աշխատում են բազմաթիվ հանցագործներ, լյուստրացիա չի եղել, սաբոտաժ են անում ու կանեն դեռ: Բայց ո՞ւմ մտքով կանցնի գիտելիքներով, փողով ու «քաղբանտարկյալների» մասով օրնիբուն ղժժացողների բանակով զինված Հրայր Մեծապատիվ Թովմասյանի կամ ընտանիքի անդամների վրա հարձակվել, ապօրինություն գործադրել, ԱԱԾ տնօրե՞նն է խելքը հացի հետ կերել, թե՞` ՀՔԾ պետը: Ոչ հորն եմ մեղադրում, ոչ դուստրերին, ես նման մեղադրանի հիմքեր չունեմ, Հրայր Թովմասյանին մեղադրում եմ ՀՀԿ-ին ծառայելու, այս ծառայությամբ իդիոտիկ սահմանադրություն քանդակելու ու դրանով ՍԴ նախագահի աթոռին թռնելու ու այդ աթոռից ատամներով կառչելու համար: Վերջացավ, զահլեքս գնաց:
Պաչում եմ սիրելի քաղքենիներ:
Ձեր՝ Կինո Երևանի մայլի ազգային անվտանգության խորհրդի լյուստրացիայի բաժնի կրտսեր քարտեզագրող»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր