ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

21 հոկ 2019 14:15

Տեսանյութ. Կարծում եմ, որ տեղի ունեցածը թուրքերի ձեռքի գործն է. Արա Թորանյանը՝ խմբագրության գողության մասին

Փարիզում անհայտ անձինք ներխուժել են ֆրանսալեզու «Nouvelles d’Arménie» պարբերականի խմբագրություն և տարել 3 համակարգիչ ու 1 ֆոտոխցիկ:

SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է «Nouvelles d’Arménie» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանի հետ: Թորանյանը հայտնել է, որ մշտապես անդրադառնում են Լեռնային Ղարաբաղի ու Հայոց ցեղասպանության թեմաներին: Վերջին շրջանում էլ կոշտ քննադատության են ենթարկել թուրքական ռազմական գործողությունները Սիրիայում: Ըստ նրա՝ դա նյարդայնացնում է թուրքերին:
«Գողերը մտել են խմբագրություն և գողացել 3 համակարգիչ և 1 ֆոտոխցիկ: Ինչպես գիտեք, մենք շատ ակտիվ ենք Թուրքիայի դեմ կազմակերպվող ցույցերի հարցում: Մենք դատապարտում էինք վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայում թուրքական ռազմական գործողությունները: Վերջերս ես հրապարակայնորեն անդրադարձել էի այս բարդ թեմային, որտեղ թուրքական պետությանն անվանել եմ ոճրագործ: Կարծում եմ, որ տեղի ունեցածը թուրքերի ձեռքի գործն է: Այդ համակարգիչները թանկ չէին, առանձնապես պետք չէին գողերին:
Բայց ավելի թանկ արժեր դրանց պարունակությունը: Տեսագրություններ չկան, ոստիկանությունը զբաղվում է այս հարցով, հուսով եմ, որ գողերը կբացահայտվեն ու կպատժվեն: Ի դեպ, ոստիկանությունից ինձ տեղեկացրին, որ վերջին շրջանում Փարիզում գրասենյակային գողություններ քիչ են լինում, և հազվադեպ է պատահում, որ համակարգիչ գողանան»,- ասաց նա:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր