Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

21 հոկ 2019 14:36

Ալիեւի մտահոգությունը՝ Նախիջեւանն այլեւս չի պատկանում Ադրբեջանին,այն պատկանում է Թուրքիային

Անցյալ շաբաթ Բաքվում տեղի ունեցած Թյուրքալեզու պետությունների Վեհաժողովը հայաստանյան տիրույթում մեծ ուշադրության արժանացավ Զանգեզուրի վերաբերյալ Ալիեւի հայտարարությունների բերումով: Ալիեւը հայտարարեց, թե Զանգեզուրը անջատում է թյուրքական աշխարհը:
Ադրբեջանի նախագահն առաջին անգամը չէ, որ անում է Զանգեզուրի վերաբերյալ հավակնոտ հայտարարություն: Նա այդ գործին է արդեն տարիներ շարունակ, ընդհուպ Երեւանի առումով: Դա իհարկե չի նշանակում, որ Ալիեւի հայտարարություններն արժե բաց թողնել: Խնդիրն այն է, որ այստեղ Հայաստանի եւ հայության համար ոչ միայն որեւէ նորություն լինել չի կարող, այլ անգամ Ալիեւի լռության պարագայում Հայաստանն ու հայությունը չեն կարող չգնահատել, որ Զանգեզուրը եւ ընդհանրապես հայկական պետականությունը մշտապես գտնվելու են թուրք-ադրբեջանական տանդեմի թիրախում: Ըստ այդմ, այստեղ կա պետականության անվտանգային մարտահրավերների ռազմավարական գնահատման հարց, որը Հայաստանի համար ամենեւին չի կարող լինել նոր մարտահրավեր՝ այն մշտական է:
Այստեղ սակայն, զուտ իրավիճակի շերտային դիտարկման պարագայում արժե նաեւ ուշադրություն դարձնել որոշ առանձին հանգամանքների: Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահը խոսել էր Ադրբեջանից Զանգեզուրով Նախիջեւանի անջատվածության մասին: Առաջին հայացքից Սյունիքի թիրախավորման հանգամանքից զատ, այստեղ թերեւս պետք է նկատել Նախիջեւանի մասին Ալիեւի որոշակի մտահոգություն:
Ադրբեջանի նախագահը ընդգծում է «մայր Ադրբեջանից» Նախիջեւանի կտրվածությունը, այն պարագայում, երբ Նախիջեւանը կարծես թե բավական «հուսալիորեն» կապված է «հայր Թուրքիայի» հետ:
Բայց, հենց դա է նաեւ, որ մտահոգության բավականին թափանցիկ տողատակով նշմարվում է Ադրբեջանի նախագահի հայտարարություններում: Ալիեւը գործնականում ազդարարում է, կամ ընդգծում, որ Նախիջեւանն այլեւս չի պատկանում Ադրբեջանին: Այն պատկանում է Թուրքիային: Ու թեեւ թվում է, որ այստեղ խոսքն ընդամենը վստահելի «ավագ եղբոր» մասին է, սակայն Ադրբեջանի նախագահն ակնհայտորեն ունի մտահոգություն, որ չափազանց բարդ աշխարհքաղաքական խաղի մեջ մտած Էրդողանը՝ որ մի կողմից չի կարող կանգ առնել, մյուս կողմից առաջ գնալով կարող է ավելի ու ավելի խրվել, ի վերջո կարող է ելք տեսնել Նախիջեւանի հարցում որեւէ այնպիսի պայմանավորվածություն, որը կարող է տհաճ անակնկալ լինել Բաքվի համար:
Հայաստանն իսկապես պետք է լինի բավականին աչալուրջ մասնավորապես նաեւ Նախիջեւանի հարցում, բայց ոչ միայն մարտահրավերներին դիմակայելու, այլ նաեւ հնարավորություններ բաց չթողնելու համար:

lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր