13:27 - Փորձագետները կոչ են անում կլինիկական պրակտիկայում ավելի լայնորեն ներդնել ծննդաբերությունները ջրում         13:08 - Ի գիտություն նրանց, որոնց 27 տարին լրացել է ու ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից      12:50 - Հայաստանում պետք է բռնություն չլինի որևէ մեկի նկատմամբ, այդ թվում՝ քյաբաբ ուտողների, բոյովների...տղամարդկանց նկատմամբ բռնության դեպքերը շատացե՞լ են    

21 հոկ 2019 14:56

Ռոբերտ Քոչարյանի թոռներին թույլ չեն տվել տեսակցել նրան հիվանդանոցում

 Վերաքննիչ քրեական դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորված աջակիցների փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:
 
Այստեղ է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը:
 
Քոչարյանն ասաց, որ դատարանի մոտ է եկել տղաներին, հավաքվածներին աջակցելու համար. «Անօրինականություն է կատարվում, եկել եմ մարդկանց կողքին լինելու համար»:
 
Լևոնը համաձայն է պնդումների հետ, որ քաղաքական հետապնդում է իրականացվում. «Մենք տեսնում ենք երկակի ստանդարտ: Ասում են, թե տղաները խոչընդոտել են արդարադատությանը: Դա աբսուրդ է: Տղաներն ընդամենը մոտեցել են, հարցեր տվել, վարչապետի խոսքը կրկնել: Այդ ընթացքում նիստ չի եղել, կարծեմ նույնիսկ դատավոր Դանիբեկյանն արձակուրդի մեջ է եղել: Իսկ մյուս կողմից արդարադատության խոչընդոտում չի համարվում այն, որ երկրի առաջին դեմքերը որակում են տալիս ՍԴ որոշմանը՝ դա անելով այն ընթացքում, երբ դատավորը պատրաստվում էր հրապարակել հորս վերաբերյալ որոշումը: Սա է ամենաակնհայտ արդարադատության խոչընդոտումը: Էլ չասեմ դատարանները շրջափակելու, դատավորին հրելու ու գցելու մասին»:
 
«Այն դատավորը, ով իրենց հաճո որոշումներ է կայացնում, ասվում է, որ նա կարող է բոլոր տեսակի ապօրինությունների դիմել, իսկ մյուս դատավորները, ովքեր չեն ենթակվում, նրանց հանդեպ ամեն ինչ թույլատրվում է՝ գործ են հարուցում, պետական լծակներ են օգտագործում: Այս ամեն ինչը շատ ակնհայտ է: Կարծում եմ, որ բոլորն են հասկանում: Երևի սա ինչ-որ մարդկանց սրտով է, սակայն նույնիսկ նրանք սա հասկանում են»,-ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանն այսօր տեղափոխվել է մեկուսարան՝ հայտարարեց Լևոն Քոչարյանը՝ խոսելով ՀՀ երկրորդ նախագահի մասին, ով օրեր առաջ վիրահատվել էր քաղաքացիական հիվանդանոցում:

Լևոնի խոսքերով, հոր առողջական վիճակը լավ է. «Վիրահատությունը կարծես թե նորմալ է անցել: Եթե տեղափոխել են մեկուսարանում, ուրեմն ամեն ինչ պետք է որ լավ լինի»:
 
Լևոնն ուրբաթ օրը տեսակցել է հոր հետ. «Մի քանի ժամ մոտն եմ եղել: Լավ է, ապաքինվում է, տրամադրությունը լավ է»:
 
Կրտսեր Քոչարյանը հայտնեց, որ իր մասով տեսակցության հարցում խնդիրներ չեն եղել, սակայն երեխաների մասով հարցեր են առաջացել. «Եղբորս երեխաներն էին ուզում գնալ, ինչ-որ խնդիր եղավ, չթողեցին: Տարբեր ձևով դա բացատրեցին: Աբսուրդ է, սակայն թույլ չտվեցին»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր