Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը          Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել       Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում    

21 հոկ 2019 16:00

Ադրբեջանի դեսպանը ծաղրի առարկա է դարձել համացանցում

Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևը ուկրաինական UATV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հետաքրքիր հայտարարություն է արել: Խոսելով  պատմությունից` Խուդիևը նշել է, որ Ադրբեջանը առևտրային կապեր է ունեցել դեռ Կիևյան Ռուսիայի հետ:

«Վոլգա-Դոնի ջրանցքով Ադրբեջանից զանազան համեմունքներ ու այլ ապրանքներ էին տեղափոխվում Կիևյան Ռուսիա»,- ասել է Խուդիևը:
Խուդիևը նաև նշել է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով ՄԱԿ-ում 5 հռչակագիր է ընդունվել, մինչդեռ իրականում 4 այդպիսի փաստաթուղթ է ընդունվել: Դեսպանի հետ հարցազրույցը հրապարակելուց հետո Խուդիևը դարձել քննադատությունների ու ծաղրի առարկա:
«Ո՞նց կարելի էր նման հիմարություն ասել, նման բան մտածել: Դեսպաններ պետք է նշանակել խելացի և կրթված մարդկանց, այլ ոչ ծանոթությունների միջոցով: Ինչո՞ւ են մեր երկրի ներկայացուցիչներին դարձնում ծաղրի առարկա»,- գրել են ադրբեջանցի օգտատերերը:

Կիևյան Ռուսիան, որի տարածքի մի մասը զբաղեցնում է ներկայիս Ուկրաինան, գոյություն է ունեցել IX- XIII դարերում, իսկ Վոլգա-Դոնի ջրանցքը կառուցվել է 1952թ.:
Ադրբեջանցի օգտատերերը, իհարկե, մոռացել են գրել իրենց պետության ստեղծման և գոյության տարեթվերի մասին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր