17:12 - Տեսանյութ. Չվճարված հարկերի և աշխատավարձերի բեռը ոչ թե Նազիկ Ամիրյանն է ավելացրել, այլ այդ վիճակով գործարանը վաճառվել է նրան         15:27 - Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր      14:00 - «1000 դրամների հիմնադրամի» միջոցները կբավարարե՞ն 3-րդ կարգի հաշմանդամ զինվորների փոխհատուցման համար    

21 հոկ 2019 18:00

Հայաստանում դժոխքի լճերը գնալով շատանում են

-Բարև ալիսա:
 
-Բոնժուղ Նիկոլ:
 
-Սավա ալիսա, սավա՝ քեզ էլ սավա: Էդ որոշել ես ֆրանսերեն սովորել:
 
-Այո Նիկոլ, գիտես ինչո՞ւ, ֆրանսերենն ու արևմտահայերենը մի բանով իրար նման են, անկատար անցյալ ժամանակ չունեն՝ փասե քոմփոսե, ներկայով են ապրում, երջանիկ են:
 
-Տիկին ու օրիորդ էլ չունեն, բոլորը մադամ են: Մենք էլ ենք գնում երջանկության:
 
-Նիկոլ, գիտե՞ս թուրքի երազանքը… ասում է հայի վերջին խելքը իմը լիներ, հայը ամեն ինչ կորցնում է նոր է խելքի գալիս:
 
-Մի երկու բան էլ ռուսից ասա, սիրտդ հովանա:
 
-Ասեմ Նիկոլ՝ ինչո՞ւ է ռուսների մոտ ուխը, գոռլո, նոս, իսկ հայերի մոտ քիթ, կոկորդ, ականջ:
 
-Շարունակիր ալիսա:
 
-Որովհետև ռուսը լսում է, քննարկում, հետո քիթը խոթում, իսկ հայը քիթը խոթում է, ցավից բղավում, հետո լսում:
Դուք, հայերդ լսելու ունակ չեք, բոլորդ ձեզ գիտունիկի տեղ եք դրել: Հարցրու ցանկացած հայի, ինչից ասես կդժգոհի՝ էլ փողի պակասից, էլ բախտի, միայն ոչ խելքի:
 
-Դա մարդու բնույթն է ալիսա:
 
-Ոչ Նիկոլ, դա հայի բնույթն է, ամեն առավոտ Հայաստանում այնքան վարչապետ է արթնանում որքան հայ կա: Թուրքերը, ռուսները, թեկուզ վրացիները հնազանդ են իրենց առաջնորդներին:
 
-1988-89-ին մենք էլ էինք հնազանդ մեր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Երբ նա գալիս էր ազատության հրապարակ, ողջ ազգը հավաքվում էր, ժողովրդի գոռոցներից ատելությունը երկրից փախել էր:
 
-Դա էյֆորիա էր Նիկոլ, ուղիղ 10 տարի անց՝ 98-99թթ. սկսեցիք իրար ատել, ապա 2008-2009թթ. սկսեցիք իրար մորթել, ևս 10 տարի 2018-19թթ….. 
 
-Ստոպ ալիսա, ինձ հասար, էստեղ կանգ առ, թավիշին չկպնես:
 
-Է Նիկոլ, թավիշդ պահի վրան անձրև չկաթա, թավիշից բան չի մնա:
Նիկոլ տեսել ես Հայաստանի անձրևները, ոնց որ երկնքից ժանգ կաթի, մեքենաների վրա պարզ երևում է:
 
Ինչպե՞ս կարելի է այդքան դժոխքի լճեր՝ ծծումբի լճեր կուտակել պոչամբարներում իսկ ձեր սերունդները մեղք չեն:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 21

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր