Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

22 հոկ 2019 11:22

«Եթե Իրանն իրեն մի քանի բան թույլ տա անել, մենք կհարվածենք նրան այնպես, ինչպես երբեք». Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է մասնակցել նոր պատերազմների: Այս մասին տեղեկացնում է politico.eu կայքը:


Թրամփը հատկապես սպառնացել է «այնպես հարվածել Իրանին, ինչպես երբևէ», եթե Իրանի ռեժիմը սադրի ԱՄՆ-ին:
«Ես փորձում եմ դուրս գալ պատերազմներից: Սակայն հնարավոր է, որ մենք նորից ստիպված կլինենք մասնակցել պատերազմների: Մենք պատրաստ ենք, ինչպես երբեք: Եթե Իրանն ինչ-որ բաներ անի, մենք կհարվածենք նրանց այնպես, ինչպես երբեք»,- ասել է նա լրագրողներին:


ԱՄՆ նախագահը նշել է, որ չի ցանկանում ԱՄՆ-ն ներքաշել պատերազմների մեջ, քանի որ հեռավոր երկրներից ամերիկացի զինծառայողների վերադարձն ԱՄՆ իր նախընտրական խոստումներից է:
«Երբեմն պատերազմելու ժամանակն է գալիս, սակայն լինում է ժամանակ, երբ պետք է խելացի գործել, ոչ թե պատերազմել»,- հավելել է նա:  
Այնուամենայնիվ, Թրամփի որոշումը՝ Սիրիայից զորքը դուրս բերելու հետ կապված, ԱՄՆ-ի օրենսդիրներին և Պենտագոնի աշխատակիցներին ստիպել է անհանգստանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածննդի հնարավորության առնչությամբ:
Չնայած Սիրիայից զորքերը հանելուն և Թրամփի խոստմանը՝ մշտական պատերազմներին վերջ դնելու մասին, ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերն այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ իրենք զորքեր են տեղակայելու Սաուդյան Արաբիայում, որպեսզի պաշտպանեն վերջինիս իրանական ռեժիմից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր