16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին         16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են      15:55 - «Մենք ցանկանում ենք ցույց տալ՝ ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը»․ մի խումբ մոտոցիկլիստներ մոտոերթ են իրականացնում «Տղա´ եղեք» կարգախոսով․ ուղիղ    

22 հոկ 2019 16:40

Տրենդից դուրս է, բայց պիտի ասեմ

Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օրերս ողջունել է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձեւավորումը:
Նա, մասնավորապես, գրել է.


«Տրենդից դուրս է, բայց պիտի ասեմ։
«Մեջքն ուղղած» արտաքին քաղաքականության մասին զառանցանքները սալով կտրեմ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օրերս ողջունել է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձեւավորումը։
Ես, անխոս, Ուկրաինայի հետ հարաբերությունների բարելավման եւ հայ-ուկրաինական դարավոր բարեկամության ամրապնդման ջեռմեռանդ կողմնակից եմ։ Մենք եւ ուկրաինացիները հոգեհարազատ ժողովուրդներ ենք, բայց մեր պետությունները պատմության բերումով դարձել են աշխարաքաղաքական հակառակորդներ։
Հիշեցնեմ, որ դեռ հեռավոր 90-ականներին Ուկրաինան պաշտոնապես սատարում էր Ադրբեջանին, անգամ մինչեւ Ղրիմի հարցը, բայց ժողովուրդների միջեւ բարեկամությունը շարունակվում էր։ Վկան՝ նաեւ մեր մարդաշատ եւ ուժեղ ուկրաինահայ համայնքը։
Իհարկե այսօր ստեղծված իրավիճակում պետք է մաքսիմալ ջանքեր գործադրել միջպետական հարաբերությունների կարգավորման համար։ Ավաղ, նոր իշխանությունների օրոք ոչ Փաշինյանի ուկրաիներենիվ թվիտերը, ոչ Նիկոլի՝ Պուտինի հետ շփվելու մասին Զելենսկուն տրված խորհուրդները իրենց արդյունքը չտվեցին։
Օրինակ, ուկրաինական ԱԳՆ-ի Արցախ այցելուների մասին հայտնի հայտարարությունը։
Եւ ահա, կրկին փորձեք։ Հայաստանի ԱԳՆ-ն հատուկ ողջունում է իրականում շարքային մի բան՝ խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծումը։
Ուկրաինայի հետ մեր ԱԺ-ն բարեկամական խումբը վերստեղծել է 2019 թվականի ամռանը։ Մինչ այդ էլ նախորդ գումարման ԱԺ-ում գոյություն ուներ։ Ու ի՞նչ։ Ուկրաինայի ԱԳՆ-ն մերինի նման հայտարարությու՞ն է արել։ Մեր ԱԺ-ի որոշումը հատուկ ողջունե՞լ են։
Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք։ Եթե այս դեպքում սիմետրիկ հարաբերություններ չեք կարում պահել, բա գերտերությունների հետ հարաբերությունների մասին ի՞նչ եք մեծ-մեծ փրթում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր