Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

23 հոկ 2019 15:25

Տեսանյութ.Ինձ միայն մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Փաշինյանը եկել է իշխանության

Ինձ միայն մի բանում կարող են մեղադրել. նրա համար, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23–ին «Արաբկիր» բժշկական կենտրոն»–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ մեկնաբանելով իրեն, որպես կասկածյալ ներգրավելու ՀՔԾ–ի որոշումը։
«Քննություն է գնում եւ ես իրավունք չունեմ որեւիցե բանի մասին խոսել։ Ես ամեն ինչ արել եմ օրենքի եւ Սահմանադրությանը համապատասխան։ Ինձ միայն մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության»,–ասաց նա։
Անդրադառնալով այն տեղեկությանը, որ երեկ իրեն վիրահատությունից հանել, տարել են հարցաքննության, Բաբլոյանն ասաց.
«Իհարկե, մի քիչ նեղված եմ իրավապահ մարմիններից, որովհետեւ իմ հարցաքննությունը չուներ որեւիցե հրատապություն։ Ես բազմիցս բացատրեցի, որ մենք 20 տարի պատրաստվել ենք այս վիրահատությանը, նրանք ասացին, որ ես պետք է անհապաղ ներկայանամ։  Ես չցանկացա, որ հասարակությունը կարծեր, որ ես խուսափում եմ  եւ անձամբ գնացի հարցաքննության»։
Բաբլոյանը նշեց, որ այդ ընթացքում իրեն փոխարինել են իր գործընկերները, իսկ ինքը հարցաքննությունից հետո եկել եւ շարունակել է վիրահատությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝  իշխանությունը յուրացնելու  հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում ։
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝  ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նույն գործով մեղադրյալ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր