Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

24 հոկ 2019 12:20

Քրդերը մեղադրել են թուրքերին.նրանք ֆոսֆոր քիմիական գազ են օգտագործել խաղաղ բնակչության դեմ

«Սիրիայի ժողովրդավարական խորհրդի» (SDC, հանդիսանում է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի քաղաքական թևը) գործադիր կոմիտեի նախագահ Իլհամ Ահմեդն ԱՄՆ կոնգրեսում ելույթի ժամանակ մեղադրել է Թուրքիային Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած ռազմական գործողության ժամանակ ֆոսֆոր օգտագործելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Rudaw գործակալությանը հղումով:

«Նրանք (թուրքերը) ֆոսֆոր քիմիական գազ են օգտագործել խաղաղ բնակչության դեմ: Մենք չենք կարող փորձաքննություն անցկացնել այդ դեպքի առիթով, որովհետև հնարավորություններ չունենք»,- նշել է Ահմեդը:
Ֆոսֆորային զինամթերքի կիրառումն արգելված է Ժնևյան կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությամբ, որը պատերազմի զոհերի պաշտպանության վերաբերյալ է:

Ահմեդը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով 300 հազար մարդ լքել է իր տունը, 250 մարդ, որոնց մեծ մասը՝ երեխաներ, մահացել է, ևս 300 մարդ համարվում է անհետ կորած:
Բացի դրանից, նա հայտարարել է, որ ռազմական գործողությունների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մի շարք անդամներ, որոնց թվում՝ Ֆրանսիայի 6 քաղաքացի և երկու բելգիացի, փախել են բանտերից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել է 120 ժամով դադարեցնել իր գործողությունները, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»: 
Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք կնպաստեն քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր