Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

24 հոկ 2019 16:26

System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի անդամները վրդովված են հայկական որոշ լրատվամիջոցների նյութերից

System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի անդամները վրդովված են հայկական որոշ լրատվամիջոցների նյութերից, որտեղ նշվում է, թե բենդը գումար է վաստակել 2015թ. Հայոց ցեղասպանության տարելիցին ունեցած համերգից:
«Ցավալի է, թե ինչպես է ցանկացած բան քաղաքականացվում. ինչպես է քաղաքական նպատակներով արվեստն ապատեղեկատվության, այլ կերպ ասած` կեղծ լուրերի միջոցով վարկաբեկվում: Մենք վերջերս հայկական մամուլում նկատեցինք որոշ հրապարակումներ, որտեղ նշվում է, թե շահույթ ենք ստացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգից:
Ոչինչ չէր կարող իրականությունից ավելի հեռու լինել, քան սա է:
Հայաստանի կառավարությունը 2015թ. մեզ հրավիրել էր և հովանավորների միջոցով փակել էր այն ծախսերը, որոնք ներառում էին բեմի կահավորումը, համերգի կազմակերպչական, անձնակազմի ծախսերի, թռիչքների և կացարանի հարցերը:
SOAD-ից կամ մեր պրոֆեսիոնալ թիմից ոչ ոք ոչ մի լումա չի վաստակել 2015 թվականի մեր շոուից: Մենք մեծահոգաբար ընդունել ենք հաջորդ ամռանը Երևանում համերգ ունենալու Հայաստանի ներկա կառավարության նմանատիպ առաջարկը (ամսաթիվը կհայտարարվի շուտով),  և դրանից մեր խումբը ոչ մի գումար չի ստանալու: Մենք ցավում ենք, որ ստիպված ենք նման հայտարարությամբ հանդես գալ: Զզվելի է, որ մեր բենդն օգտագործվում է քաղաքական նպատակներով»,- գրված է SOAD-ի հայտարարության մեջ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր