Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

25 հոկ 2019 15:25

Նաիրի Հունանյանը շատերիցդ ադեկվատ է.. պատգամավոր Արման Բաբաջանյան

Երեկ, պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարություն տարածեց, որում ներկայացնում էր Նաիրի Հունանյանի հետ ունեցած հանդիպման մանրամասնները․«Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրույց ունեցա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: Բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ, բայց Հոկտեմբերի 27-ի գլխավոր շահառուները՝ հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռեւանշիստական ուժերի պարագլուխները պետք է միշտ հիշեն՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի դաժան սպանությամբ Հայաստանի պետությանն ու պետականությանը այս ահաբեկչական սպանդի հետեւանքով հասցված վնասը չի ներվելու եւ որեւէ մեկն անպատիժ չի մնալու»:
Այս հրապարակումից հետո շատերը սկսեցին քննադատել Արման Բաբաջանյանին: Օգտատերերից մեկի՝ Մարինե Մանուչարյանի գրառումներից մեկի տակ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրել է.«Իսկ ինչի ա ձեզ թվում, որ էդ շուխուրները տենց վերջին ճշմարտություն են: Նաիրին ավելի քան ադեկվատ է: Շատերիցդ ադեկվատ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր