Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

26 հոկ 2019 11:37

Այժմ Վրաստանն ավելի հուսալի է, քան Իրաքը,Սիրիայից դուրս բերվող զորքն ուղարկել Ախալքալաք

Heritage foundation հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆին Twitter-ի իր էջում հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորախումբը տեղակայել Վրաստանում, ավելի կոնկրետ՝ Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազայում:
Նրա կարծիքով՝  «Իսլամական պետության» վերականգնման դեպքում սա հնարավորություն կտա արագ արձագանքել:
«ԱՄՆ-ի զինված ուժերը, որ լքում են Սիրիան, կարող են ուղարկվել Վրաստան՝ դառնալով «հորիզոնից այն կողմ» ուժը, որը «Իսլամական պետության» վերականգնման դեպքում արագ հակահարված կտա: ԱՄՆ-ն կարող է օգտագործել Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազան, որը Ռաքքայից ընդամենը 740 կմ հեռավորության վրա է գտնվում: Այժմ Վրաստանն ավելի հուսալի է, քան Իրաքը»,- իր միկրոբլոգում գրել է Լյուք Քոֆին:
Հատկանշական է նաև, որ ամերիկյան հիմնադրամի փորձագետը բազմիցս հանդես եկել արագացված կերպով Վրաստանի՝ ՆԱՏՕ-ում անդամագրվելու նախաձեռնություններով,- գրում tv9news.ge-ն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր