Հայաստան-Ռուսաստան-Իրան եռանկյունին ներկայանում է ոչ թե որևէ մեկի դեմ ուղղված բլոկ, այլ կառուցվածքային կայունացման մեխանիզմ          Ես իմ գործունեությամբ «ցավեցրել եմ» որոշ մարդկանց, բողոքարկելու եմ կուսակցության վարչության որոշումը       «Տիգրան Ավինյանը հողի գող է»․ Արթուր Չախոյանը հաղորդում է ներկայացրել՝ ընդդեմ Ավինյանի    

26 հոկ 2019 14:55

ԱԺ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանի անունով «շիրմաքարի» մասին

 Երեկ հայտնի դարձավ, որ Երևան-Գյումրի մայրուղու վրա անհայտ անձիք տեղադրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով գերեզմանաքար։
Այս քայլը միանշանակք պետք է դատապարտելի լինի քաղաքակիրթ հասարակության համար։ Քաղաքական պայքարը չպետք է հենվի ատելության վրա, առավել ևս այս մակարդակի ատելության։
ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր էջում գրում է.
«Երբ Համաքաղաքացիներիդ Անբարո Արարքի Համար Ինքդ Քեզ Վատ Ես Զգում։
Երբ անձամբ Վարչապետի ուշադրության կենտրոնում է Գյումրին, երբ նկատելի են օր-օրի փոփոխությունները մեր քաղաքում, երբ քաղաքով քայլելիս մարդկանց դեմքին ժպիտ ես նկատում, երբ երբեք զբոսաշրջիկների այսպիսի հոսք չի նկատվել Գյումրիում…
Վստահ եմ, որ իսկական Գյումրեցիներին կհանդիպեն և մռմռալով կհեռանան այդ մտքի և իրագործման հեղինակները։
Կներեք, բայց այլ խոսք չգտա ասելու»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր