17:00 - Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի         16:14 - Մոր և քրոջ հետ 9-րդ հարկից նետված 4-ամյա տղան սկսել է ինքնուրույն շնչել      15:58 - Ավինյանն առանց Նիկոլ Փաշինյանի փոփոխություններ է կատարել նրա որոշումներում    

28 հոկ 2019 12:04

Որոնք են քաղցկեղի 4 ամենաագրեսիվ տեսակները,ինչպես կարելի է դրանք կանխել

Քաղցկեղի որոշ տեսակներ հաճախ չեն հանդիպում, սակայն դրանց դեպքում գոյատեւման ցուցանիշները շատ ցածր են՝ դրանք արագ են զարգանում եւ վատ են բուժման ենթարկվում։ Այժմ  քաղցկեղի մի քանի շատ ագրեսիվ տեսակների մասին եւ այն մասին, թե ինչպես կարելի է դրանք կանխել ու ինչպիսին են հիվանդների գոյատեւման հնարավորությունները։
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով պացիենտների համար, ցավոք, կանխատեսումներն ամենավատն են։ Բանն այն է, որ քաղցկեղի այս տեսակը երկար ժամանակ բացարձակ առանց ախտանշանների է զարգանում, իսկ երբ այն վերջապես հայտնաբերում են, որպես կանոն, շատ ուշ է լինում՝ պացիենտին արդեն հնարավոր չի լինում օգնել։
Գոյատեւում՝ ենթաստամոքսային գեղձի կարցինոման քաղցկեղի բոլոր տեսակներից գայատեւման ամենացածր ցուցանիշներն ունի՝ ախտորոշումից 5 տարի անց ողջ է մնում հիվանդների միայն 9 տոկոսը։
Պրոֆիլակտիկա՝ ծխելը եւ պասիվ ծխելը, ավելորդ քաշը, 2-րդ տիպի դիաբետը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն են։ Այսպիսով, այս հիվանդության պրոֆիլակտիկայի համար խորհուրդ է տրվում չծխել եւ չգտնվել ծխողների շրջանում, քաշը պահել նորմայի սահմաններում, իսկ շաքարախտը՝ խիստ հսկողության տակ։
Թոքերի քաղցկեղ
Թոքերի քաղցկեղը քաղցկեղի առավել տարածված եւ մահաբեր տեսակներից է։ Շատ երկրներում (այդ թվում՝ Հայաստանում) սա քաղցկեղի ամենատարածված տեսակն է տղամարդկանց շրջանում, սակայն կանանց շրջանում էլ նոր դեպքերի թիվը վերջին տարիներին աճում է։
Ինչպես ենթաստամոքսային գեղձի, այնպես էլ թոքերի քաղցկեղի դեպքում հիվանդությունը երկար ժամանակ չի դրսեւորվում՝ պացիենտները չեն ունենում ոչ անսովոր հազ, ոչ էլ այլ ախտանշաններ, որոնցով կարելի լիներ կասկածել, որ նրանց թոքերի հետ ինչ-որ բան այն չէ։ Ավելին, յուրաքանչյուր չորրորդ դեպքում այդ քաղցկեղը հնարավոր չէ տեսնել ռենտգենյան նկարում, ամեն դեպքում վաղ շրջանում այդպես է։
Պացիենտների մեծ մասի մոտ թոքերի քաղցկեղը հայտնաբերվում է 3-րդ կամ 4-րդ աստիճանում, եւ բուժումը քիչ արդյունավետ է լինում։
Գոյատեւում՝ ախտորոշումից 5 տարի անց ողջ է մնում տղամարդկանց 15 եւ կանանց 20 տոկոսը միայն։
Պրոֆիլակտիկա՝ ծխելը թոքերի քաղցկեղի զարգացման ամենագլխավոր գործոնն է։ Այդ ախտորոշմամբ հիվանդների ավելի քան 90 տոկոսը ծխող է, իսկ մնացածը, որպես կանոն, ենթարկվել են այլ վնասակար նյութերի ազդեցությանը։ Այսպիսով, թոքերի քաղցկեղի պրոֆիլակտիկայի գլխավոր միջոցը համարվում է ծխելուց հրաժարվելը։
Լյարդի քաղցկեղ
Հաճախ լյարդի քաղցկեղը զարգանում է ցիռոզի՝ լյարդի քրոնիկ բորբոքման ֆոնին, որը կապված է հեպատիտ В-ի կամ լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հեպատիտի հետ։
Գոյատեւում՝ լյարդի քաղցկեղի դեպքում հնգամյա գոյատեւումը կազմում է 12 տոկոս։
Պրոֆիլակտիկա՝  լյարդի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոններն են՝ ալկոհոլի, այլ տոքսիկ նյութերի օգտագործումը, ինչպես նաեւ վիրուսային հեպատիտով վարակվելը։ Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել սպիրտային խմիչքներից եւ թմրանյութերից։ Հաճախ վերջինների ոչ անվտանգ օգտագործումն էլ հանգեցնում է հեպատիտներով վարակման։
Գլխուղեղի քաղցկեղ
Գլխուղեղի քաղցկեղը բավական հազվադեպ է հանդիպում, իսկ գոյատեւման ցուցանիշները կախված են դրա ենթատեսակներից։ Միշտ չէ, որ ուղեղի ուռուցքները կարելի է վիրահատել, քիմիաթերապիային էլ դրանք, որպես օրենք, չեն արձագանքում։
Գոյատեւում՝  գլխուղեղի քաղցկեղի բոլոր տեսակների համար հնգամյա գոյատեւումը կազմում է 20 տոկոսից քիչ ավելի, սակայն գլիոբլաստի համար կանխատեսումները զգալիորեն ավելի վատ են՝ ախտորոշումից հետո գոյատեւման միջին ժամանակահատվածը կազմում է 15 ամիս։
Պրոֆիլակտիկա՝  գլխուղեղի քաղցկեղը թվարկված քաղցկեղներից միակն է, որի զարգացման վտանգը կենսակերպի հետ կապված չէ։ Գիտությունը դեռեւս հստակ չգիտի, թե ինչն է արդյոք նպաստում այդ հիվանդության առաջացմանը, այդ իսկ պատճառով պրոֆիլակտիկայի ուղիներն էլ դեռեւս անհայտ են։
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր