17:20 - Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին         16:39 - Մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը՝ Ալավերդիում և Ախթալայում. ԷկոԼուր      16:15 - Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը    

28 հոկ 2019 14:33

Արդյոք Արթուր Վանեցյանը կարող է ձերբակալվել, կալանավորվել

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հերքեց մամուլի տեղեկությունները, թե առաջիկայում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել:
Հարցին, թե պետական վերահսկողական ծառայությունը ԱԱԾ-ում ինչ ստուգումներ է իրականացնում եւ արդյոք դա վերաբերում է Արթուր Վանեցյանի ղեկավարման տարիներին, նա պատասխանեց. «ՊՎԾ-ն իր հերթական ստուգումներն է իրականացնում, եւ կարծում եմ՝ առաջիկայում կլինի հրապարակում: Արթուր Վանեցյանի հետ դա կապված չէ, ուղղակի ՊՎԾ-ն իր գործառույթների շրջանակում ուսումնասիրում է ԱԱԾ գործունեությունը երեւի թե 2 տարվա կտրվածքով»:

Հարցին, թե արդյոք ճիշտ են լուրերը, որ Արթուր Վանեցյանը կարող է ձերբակալվել, կալանավորվել, Էդուարդ Մարտիրոսյանը բացասական պատասխան տվեց. «Պետք չի այդպիսի ստահոդ լուրեր տարածել: Ով է տարածում, ի՞նչ ձերբակալության մասին է խոսքը»: նա հերքեց նաեւ լուրերը, թե Վանեցյանի հետ կապված գործ կա կամ հարուցվելու է»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր