Մարտի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մարզային կառույցներ այցի անվան տակ քարոզարշավ են անում․ «Հրապարակ»       Իշխանության կռիվ, ըստ որոշ լուրերի, Փաշինյանն Աննա Հակոբյանին «աքսորել» էր Սևանի կառավարական ամառանոց․ «Հրապարակ»    

28 հոկ 2019 15:30

Արդյոք ԱԱԾ-ն որոշակի գործողություններ ծրագրո՞ւմ է իրականացնել «հոկտեմբերի 27»-ի հարցով

Եթե անհրաժեշտություն եղավ, իսկ անհրաժեշտությունը այս գործով հաստատ կլինի, մենք կիրականացնենք միջոցառումներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն որոշակի գործողություններ ծրագրո՞ւմ է իրականացնել «հոկտեմբերի 27»-ի հարցով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությունների հետ կապված, որտեղ նա նշել էր, որ նոր հանգամանքներ են ի հայտ եկել Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից հետո:
«Ճիշտ կլիներ այդ հարցն ուղղել Արման Բաբաջանյանին, բայց իհարկե, եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, մենք պարտավոր ենք շարունակել մեր գործողությունները»,-ասաց նա:


Հարցին, թե պատրաստվո՞ւմ են խոսել Արման Բաբաջանյանի հետ. լսել հանդիպման ձայնագրությունը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ասաց. «Ես չգիտեմ՝ որտեղից ձեզ մոտ տեղեկությունը՝ ձայնագրվել է այդ հադիպումը, թե ոչ: Մենք Արման Բաբաջանյանին չվստահելու խնդիր չունենք: Եթե հանդիպենք, ինքը ամբողջ իրականությունը կասի եւ եթե անհրաժեշտություն եղավ, իսկ անհրաժեշտությունը այս գործով հաստատ կլինի, մենք կիրականացնենք միջոցառումներ:
Արման Բաբաջանյանն արդեն լրատվամիջոցներով ներկայացրել է տեսակետ: Մենք այս պարագայում ոչ մի խնդրի առաջ չենք կանգնելու: Երբ կփոխանցի մեզ, մենք կզբաղվենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր